Օգոստոսի սկզբին Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հարցում է ուղարկել երկրի խորհրդարան՝ թուրքական Bayraktar TB2 երեք համալիրների գնման պայմանագիր կնքելու համար, հայտնում է Զենքի համաշխարհային առեւտրի վերլուծության կենտրոնը։
ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին ճանաչողները, նրա մարտական ընկերները վճռական են տրամադրված՝ պայքարելու են այնքան, մինչև թյուրիմացաբար կամ միտումնավոր կալանքի տակ առնված հրամանատարն ազատ արձակվի։
«Գարիկ Իսրաելյանի հետ համագործակցում եմ դեռևս առաջին STARMUS-ից, և ինձ համար հրաշալի փորձառություն է եղել այս ընթացքում ճանաչել ավելի քան 300 գիտնականների։ Անակնկալ ու հուզիչ էր ստանալ այս մեդալը։ Երբ Գարիկ Իսրաելյանն ասաց, որ փառատոնի խորհուրդը որոշել է ինձ արժանացնել այս մեդալին, ասացի՝ ես չեմ քվեարկի, նա էլ ասաց՝ այլևս չեք կարող դա անել։ Ոչինչ չէր մնում, քան ընդունել այս մրցանակը, շատ հաճելի է այս հարթակում գտնվել երկու հրաշալի կանանց հետ, որոնք մեր հարափոփոխ աշխարհում փոխում են մարդկանց տեսլականը և աշխարհայացքը»։
Ո՞ր քաղաքական գործչին կպաշտպանեն հայ խաչակիրները. Արթուր Ասատրյան՝ Պիպո
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը մրցանակը հանձնել է IBM ընկերության էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ Լեոն Սթոկին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով Էգեյան և Միջերկրական ծովերում Հունաստանի և Թուրքիայի միջև առկա լարվածության վերաբերյալ հարցին, հերթական անգամ սպառնացել է Հունաստանին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի զինված ուժերի փաստացի օկուպացման տակ գտնվող Սիրիայի Աֆրին նահանգում Անկարայի աջակցությունը վայելող զինյալները զբաղված են պատմական հուշարձանների գողությամբ, որոնք հետագայում վաճառում են սև շուկայում:
Գյումրեցի հասարակական գործիչ Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է իր անչափահաս երեխային սպառնացողին գտնելու փորձերին ու դրանց իրավական հետևանքներին, մասնավորապես Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանի գործունեությանը։
Առցանց ու ապահով գնումների խրախուսման նպատակով Կոնվերս Բանկը հայտարարել է արշավ իր թվային, անվտանգության 3D Secure համակարգով ապահովված Visa Virtual քարտապանների համար:
Պահպանողական կուսակցության առաջնորդ Լիզ Թրասն ստանձնեց Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը: Այդ մասին է վկայում Եղիսաբեթ Բ թագուհու հետ 47-ամյա քաղաքական գործչի ունկնդրության լուսանկարը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին Շոտլանդիայի Բալմորալ դղյակում: Լուսանկարը տարածել է Բուկինգհեմի պալատը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բալկանյան երկրներ կատարելիք այցից առաջ ելույթ է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային խնդիրներին:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ գյուղատնտեսական աշխատանքների` խոտհնձի, անասնապահության, եկեղեցիներ ու պատմամշակութային վայրեր այցելության և այլնի հետ կապված, համայնքի ցանկացած սահմանային շերտ (փշալարերից 1 կմ շառավղով) մուտք գործելուց առաջ զանգահարեք` 093160066 կամ 098171989 հեռախոսահամարներով, տեղեկացրեք ու ստացեք մուտքի թույլտվություն:
Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, նրա կինը՝ Լամարա Խուդավերդյանը, դուստրերը՝ Գոհար և Մերի Թովմասյանները, նրանց փոխկապակցված ևս երկու անձ՝ Սոնա Խուդավերդյանը և Ռուբիկ Ղազարյանը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ֆիզիկական ուժ են կիրառել ու Starmus փառատոնի անցկացման տարածքից դուրս են հանել Naked Science-ի թղթակցին։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանն արձագանքել է Վրաստանի ամենաազդեցիկ համարվող ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Նիկա Մելիայի հայտարարությանը:
Ընդհանրապես չեմ հանդիպել՝ նույնիսկ 10մ հեռավորության վրա, բայց մարդը չունենալով՝ ըստ իմ ինֆորմացիայի, (որը կարող է և թերի լինել) ոչ մի բանի կարիք, թողնելով մուլտիմիլիոնանոց բիզնեսների կառավարումը՝ (ինչքան էլ բոլորը անիմաստ խոսեն, բայց էտ ամենը ստեղծելու համար հաստատ շաաաատ խելք ու աշխատասիրությունա ուզում, որ խոսողների ինչ որ բանը չի հերիքել դրա համար), թողել է ամեն ինչ և գնացել է Արցախ ապրելու… լաաաավ, նախագահի պաշտոնում կառավարելու (աբսուրդի ժանրից)…, իսկ դու կգնայի՞ր… էտ ամենը ունենալուց հետո…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել 2021-2022 ուսումնական տարվա հանրակրթական դպրոցների գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին մեդալներ հանձնելու արարողությունը:
Բորիս Ջոնսոնը որպես վարչապետ իր վերջին ելույթն է ունեցել, ապա կնոջ հետ լքել է նստավայրը։ Սակայն նրանց կատուն՝ Լարին մնացել է դռների մոտ։ Ջոնսոնի ելույթը հեռարձակել է The Telegraph-ը։ Նրանց վարչապետի աշխատակազմը ճանապարհել է ծափերով։
Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի ստորաբաժանումները համատեղ մարտավարական թռիչքային վարժանքներ են անցկացնում Ադրբեջանում։ Մեկնարկի արարողությանը ներկա են գտնվել Գյանջայի քաղաքապետը, ադրբեջանական և թուրքական բանակների բարձրաստիճան սպաներ։
Քաղաքացու որդին, մասնակից լինելով 44-օրյա պատերազմին` ստացել է վիրավորում:
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Ա․ Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ա․ Քյարամյանին միջնորդություն են ներկայացրել՝ վերանայելու Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցով։
Ուկրաինան ուժեղացնում է մի շարք մարզերի սահմանների պաշտպանությունը, որոնք հարեւան են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ: Այս մասին այսօր հայտնել է Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն:
Ո՛չ մի տեղ, անգամ ՊՆ կայքում չեք գտնի զոհված տղաների անվանական ցանկը. ինչո՞ւ:
«Ինձ իրավունք եմ վերապահում ժողովրդից պահանջել՝ դեմքով դառնալ դեպի Աստված». Կարեն Ջալավյան (Քյոխ)
«Թուրքիայի առանցքային դերը տարածաշրջանային համագործակցությունը և կայունությունն ամրապնդելու հարցում» անվանումով այդ գիրքը երկլեզու է՝ թուրքերեն և ռուսերեն, կազմված է 5 գլխից, որոնցում ներկայացված է Թուրքիայի «նախաձեռնողական և մարդասիրական դիվանագիտությունը»:
«Թերեւս Սուրեն Պապիկյանն իր մերժման համար ունի հիմնավոր վախ՝ այս եռամսյա հավաքը սովորական չէ, ունի քաղաքական պատճառներ ու հավաքի վայրերում կարելի է տեսնել հարյուրավոր մեր հայրենակիցների, որոնց ծանուցագիր էր ուղարկվել, քանի որ նրանք մասնակցում էին Դիմադրության շարժմանը, համոզված են, որ Նիկոլը պետք է հեռանա»։
Շոշի եկեղեցին շուտով կվերաբացվի: Վերանորոգված Աստծո տունը երեկ կրկին օծված խաչով է պսակվել: Artsakhtv–ի փոխանցմամբ՝ գյուղում հավատում են, որ Սուրբ Աստվածամոր անունը կրող եկեղեցին ոչ հեռու ապագայում կրկին իր գիրկը կկանչի հավատացյալ ժողովրդին:
6 ամսում ևս 40.000 մարդ է լքել երկիրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արեւելյան տնտեսական ֆորումին մասնակցության շուրջ վաղուց էր պայմանավորվածություն ձերք բերվել։ Այս մասին ԱՏՖ-ի շրջանակներում ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Սեպտեմբերի 5-ին Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը։ Մևլութ Չավուշօղլուն և Քեթրին Կոլոննան համատեղ մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում Չավուշօլուն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա գործընթացներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։