 
                        Թուրքիայի առողջապահության նախարարը հույն գործընկերոջը «հրավիրել է բուժման»
 
                                    Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսի հայտարարությանն արձագանքել է նաև Թուրքիայի առողջապահության նորանշանակ նախարար Քեմալ Մեմիշօղլուն: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրք նախարարի սոցցանցում կատարած գրառման մեջ ասված է.
«Հունաստանցի իմ գործընկեր Ադոնիս Գեորգիադիս, ես ուրախ կլինեմ ընդունել Ձեզ Ստամբուլի Բաշաքշեհիրի Չամ և Սաքուրա քաղաքային հիվանդանոցներում՝ ծառայություններ մատուցելու Ձեր առողջական վիճակի համար, որպեսզի նաև կարողանաք տեղում հետևել առողջապահության ոլորտում մեր երկրի ունեցած ձեռքբերումներին»:
Հիշեցնենք, որ Գեորգիադիսը հեռուստաեթերից հայտարարել էր. «Ինձ ծիծաղեցնում է թուրքերի «մի գիշեր կարող ենք հանկարծակի գալ» կարգախոսը։ Փաստորեն մեր գնած F-35 կործանիչներով կարող ենք մի գիշեր հանկարծակի լինել Թուրքիայում։ Առանց ռադարի ֆիքսման կարող ենք F-35-ներով մի գիշեր հանկարծակի հայտնվել Անկարայում»։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        