Հայաստանի անձնագիրը 72-րդ հորիզոնականում է, Վրաստանինը՝ 44-րդ

2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով վրացական անձնագիրը Henley & Partners խորհրդատվական ընկերության ինդեքսում զբաղեցրել է 44-րդ տեղը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ցուցանիշը դասակարգում է 199 երկրների անձնագրերը՝ առանց վիզայի ուղղությունների քանակով, որոնք հասանելի են դրանց սեփականատերերին այցելությունների համար։

Վարկանիշը հիմնված է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) տվյալների վրա։

Վրացական անձնագիրը հունվարի վարկանիշի համեմատ ինդեքսով բարձրացել է վեց հորիզոնականով։ Այն ժամանակ զբաղեցնում էր 50-րդ հորիզոնականը։

Վրաստանը Մոլդովայի հետ կիսում է 44-րդ տեղը։ Նույն վարկանիշում Հայաստանի հանրապետությունը զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը։

Վարկանիշում Վրաստանի հարևաններն են Ռուսաստանը և Թուրքիան (45-րդ տեղ), ինչպես նաև Ալբանիան և Բոսնիա և Հերցեգովինան (43-րդ տեղ):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031