Բաժիններ՝

Վրաստանը Ռուսաստանից գազ չի գնի, եթե Բաքուն ու Անկարան ժամանակից շուտ ավարտեն «Շահ Դենիզը». Կախա Կալաձե

Եթե Թուրքիան ու Ադրբեջանը կարողանան մեծացնել «Շահ Դենիզ» հանքավայրի խողովակաշարի շինարարության տեմպերը, ապա Վրաստանը ստիպված չի լինի գնել ռուսական գազ: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Էներգետիկ խարտիայի համաժողովի ժամանակ, տեղեկացնում է Georgia Online-ը:

Նրա խոսքով՝ եթե Վրաստանին անհրաժեշտ լինեն գազի հավելյալ ծավալներ մինչև 2018 թվականը, ապա երկիրն այն ձեռք կբերի «Գազպրոմից»:
«Եթե 2018 թվականին մենք կարողանանք ստանալ գազի հավելյալ ծավալներ, 2018-ին մենք ստիպված չենք լինի գնել հավելյալ ծավալներ «Գազպրոմ» ընկերությունից»,- հայտարարարել է Կալաձեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031