Բաժիններ՝

Սաակաշվիլին «քաղաքական որոշում» է համարում իրեն Վրաստանի քաղաքացիությունից զրկելը

Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին վստահ է, որ իրեն վրացական քաղաքացիությունից զրկելու հարցը «քաղաքական» է: Այս մասին նա հայտարարել է Ваша Свобода ծրագրի ժամանակ, տեղեկացնում է TASS-ը:
«Ինչ վերաբերում է  իրավական կողմին, ապա դա (քաղաքացիությունից զրկելը) քաղաքական որոշում է: Առաջին հերթին՝ Ուկրաինայում գործում է երկամյա անցումային շրջան, այսինքն՝ այդ ընթացքում թույլ են տալիս դուրս հրաժարվել  քաղաքացիություններից մեկից, ու վրացական իշխանությունները այդ մասին լավ տեղյակ են եղել: Ուկրաինայում աշխատում են Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ստացել են ուկրաինական քաղաքացիություն ինձնից առաջ, սակայն նրանց դեմ նման միջոցառումներ չեն ձեռնարկվել»,- ասել է նա:

Սաակաշվիլիի կարծիքով՝ Վրաստանի իշխանությունները նման որոշում են կայացրել, որպեսզի թույլ չտան իր մասնակցությունը Վրաստանի ընտրություններին:
«Ինձնից Վրաստանում շատ են վախենում, այնտեղ վախենում են խոսքի ազատությունից, այդ պատճառով էլ փորձում են փակել «Ռուսթավի-2» հեռուստաալիքը, ինչպես նաև ինձ ցանկանում են զրկել հաջորդ տարվա հոկտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցելուց, թեև ես չեմ հայտարարել, որ ցանկանում եմ մասնակցել ընտրություններին»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրաման է ստորագրել երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս