Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարել Կարլո Անչելոտիի հետ

«Կարմիր սատանաները» դիտարկում են հաջորդ մրցաշրջանից իտալացուն հրավիրելու հնարավորությունը:

Ակումբում չեն պլանավորում հեռացնել Լուի Վան Գալին, և հոլանդացին երաշխավորված կաշխատի մրցաշրջանի ավարտը: Միևնույն ժամանակ՝ անհայտ է մնում՝ նա կլքի՞ արդյոք «Օլդ Թրաֆֆորդը», թե՞ կմնա նաև երրորդ մրցաշրջանում, ինչպես նախատեսված է պայմանագրում:

Վան Գալի հեռանալու դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի ապահովել իրեն պահեստային տարբերակով: Ինչպես հայտնի է դարձել WhoScored-ին, վերջին օրերին «կարմիր սատանաների» ղեկավարությունը հանդիպում է ունեցել Կարլո Անչելոտիի հետ: Իտալացու համար պայքարում «Մանչեսթեր Յունայթեդը» ստիպված կլինի դիմանալ «Բավարիայի» մրցակցությանը, որը 56-ամյա մասնագետի հետ բանակցություններ արդեն վարել է դեռ հոկտեմբերին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031