Բաժիններ՝

Ամերիկյան ավիաընկերությունները ստիպված կլինեն վճարել ճամպրուկները վնասելու համար

ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարտադրել է ավիաընկերություններին փոխհատուցում տրամադրել ուղևորներին վնասված ուղեբեռի համար: Այս մասին հայտնում է ամերիկյան The Consumerist պարբերականը:
Ավիափոխադրողներին հիշեցրել են օրենքի մասին, որում ասվում է, որ նրանք պարտավոր են փոխհատուցել ուղևորներին ճամպրուկի վնասված անիվների, գոտիների, կողպեքների, բռնակների համար, եթե դրանք վնասվել են տեղափոխման հետևանքով:

Հրամանն արձակվել է այն բանից հետո, երբ ստուգումները բացահայտել են մի շարք խախտումներ՝ պաշտոնյաները պարզել են, որ որոշ ավիաընկերություններ հրաժարվում են փոխհատուցում տրամադրել վնասված պայուսակների համար:
ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը մատնանշել է, որ ավիաընկերությունները պետք է ընդունեն բոլոր հայտարարությունները սխալ ուղարկված ուղեբեռի մասին, անգամ եթե կարծում են, որ մեղավոր չեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս