Whoscored.com-ը ներկայացրել է նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստներին
Հեղինակավոր whoscored.com կայքը եվրոպական առաջնությունների յուրաքանչյուր տուրից հետո ներկայացնում է խաղի լավագույն ֆուտբոլիստին և բոլոր ֆուտբոլիստների գնահատականները: Այս անգամ պարբերականը ներկայացրել է նոյեմբեր ամսվա լավագույններին:
10. Զլատան Իբրահիմովիչ-ՊՍԺ»
Իբրահիմովիչի միջին գնահատականը 8.13-ն է:

9. Ռոսս Բարկլի -«Էվերտոն»
Ֆուտբոլիստի միջին գնահատականը 8.14-ն է:

8. Հենրիխ Մխիթարյան- «Դորտմունդի Բորուսիա»
Կայքը հայ ֆուտբոլիստի խաղը գնահատել է միջինում 8.16:

7. Մուսա Դեմբելե -«Տոտենհեմ»
Միջին գնահատականն է՝ 8.23:

6. Դամիեն դա Սիլվա – «Կան»
Ֆուտբոլիստի խաղը գնահատվել է միջին արդյունքով՝ 8.25:

5. Թոմաս Մյուլլեր – «Բավարիա»
Գերմանացի ֆուտբոլիստի միջին գնահատականը 8.38-ն է:

4. Ռոմելու Լուկակու – «Էվերտոն»
Միջին գնահատականն է՝ 8.42:

3.Լուիս Սուարես – «Բարսելոնա»
Կատալոնացիների առաջատարներից մեկի խաղը գնահատվել 8.43 միավորով:

2. Բրիան Դաբո – «Մոնպելիե»
Դաբոն ցույց է տալիս հրաշալի խաղ, այդ իսկ պատճառով նրա գնահատականը գերազանց է՝ 8.60:
1. Նեյմար – «Բարսելոնա»
Բրազիլացի հարձակվողի գնահատականը մոտ է կատարյալին ՝ 9.82:

Սիրարփի Աղաբաբյան

