Բաժիններ՝

Աշոտ Ահարոնյանը կոչ է անում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին միջոցառումները լուսաբանելիս ձեռնպահ մնալ դեպքերի կենտրոնում գտնվելու գործելաոճից

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքներն ու հարակից փողոցներում ընթացող երթերը լուսաբանվում են զանգվածային լրատվության միջոցների կողմից, և անմիջաբար զանգվածային միջոցառումների տարածքում աշխատող լրագրողները երբեմն հայտնվում են լարված իրավիճակներում, հասարակական կարգ ապահովող ոստիկանների ու ցուցարարների միջև, փողոցների բանուկ հատվածում և այլն:

ԶԼՄ- ների ներկայացուցիչներին կոչ ենք անում միջոցառումները լուսաբանելիս միջտարածություն պահել ծառայություն կատարող ոստիկանների հետ, ձեռնպահ մնալ դեպքերի կենտրոնում գտնվելու գործելաոճից, մանավանդ, որ ժամանակակից տեխնիկական միջոցները տալիս են նաև այդ դեպքում լրագրողի պարտականությունները լիարժեք կատարելու հնարավորությունը: Մեր հորդորը պայմանավորված է լրագրողներին անցանկալի իրավիճակներում հայտնվելուց զերծ պահելու, ինչպես և նրանց կողմից ոստիկանության՝ օրենքով նախատեսված գործողություններին խոչընդոտելու հավանականությունը բացառելու նպատակով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս