Ռոնդա Ռոուզին կստանա մատչ-ռևանշ
UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հայտարարել է, որ աշխարհի նախկին չեմպիոնուհին արժանի է մատչ-ռևանշի:
«Ռոնդան անպարտելի էր: Նա մեր սպորտը լրիվ այլ մակարդակի հասցրեց` հաղթելով աշխարհի լավագույն մարզուհիներին 30 վայրկյանում: Նա արժանի է ռևանշի: Այդ մենամարտը կկայանա: Ես չգիտեմ օրը, բայց մենամարտն անպայման տեղի կունենա: Բացի այդ, Հոլմը նույնպես համաձայն է, որ Ռոուզին արժանի է ռևանշին»,- ասել է Ուայթը:
Նոյեմբերի 15-ին Ռոուզին նոկաուտով պարտվեց Հոլմին և կորցրեց UFC չեմպիոնի տիտղոսը:
Ռոուզիի պարտությունն առաջինն էր` անցկացրած 12 հանդիպումներում:
Հոլմն անցկացրել է 10 մենամարտ և բոլորում հասել է հաղթանակի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը