
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից

Դեկտեմբերի 5-ին, ժամը 10.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 25 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1976 թ. ծնված Զ. Ս.-ին դուրս են բերել վերելակից: