Ֆյուրին կարող է հրաժարվել IBF տիտղոսից
Թայսոն Ֆյուրիի պրոմոուտեր Միկ Հենեսին հաղորդել է, որ բրիտանացին կարող է հրաժարվել IBF վարկածով չեմպիոնական տիտղոսից, որպեսզի չանցկացնի պարտադիր պաշտպանություն` Վյաչեսլավ Գլազկովի հետ մենամարտում:
Ֆյուրին IBF գոտին նվաճել է Վլադիմիր Կլիչկոյի հետ մենամարտում, իսկ Գլազկովը հանդիսանում է տիտղոսի պարտադիր հավակնորդը:
«Նախ՝ ինձ զարմացրեց, որ IBF-ը նամակ ուղարկեց և պարտադրեց 30 օրվա ընթացքում պայմանավորվել մարտի մասին, իսկ հաջորդ օրը հաղորդեց, որ չկա ոչ մի բանակցային ժամանակ, և լինելու է պրոմոուտերական գործարք:
Եթե նրանք ցանկանում են վախեցնել մեզ Գլազկովի հետ մարտով, ապա Թայսոնը մամլո ասուլիսի ժամանակ կգցի այդ գոտին աղբամանի մեջ:
Գլազկովի հետ մենամարտը տեղի չի ունենա: Դա մեզ համար զրոյական նշանակություն ունի: Եթե IBF-ը ցանկանում է արհեստական չեմպիոն դարձնել, կարող է անել դա: Բայց մեզ համար այդ գոտին և մենամարտը ոչ մի նշանակություն չունեն»,- ասել է Հենեսին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը