Բացելով ԵԱՏՀ-ի կոլեգիայի նիստը՝ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ hանձնաժողովը պետք է ավելի ակտիվ դիրք բռնի եվրասիական ինտեգրման ամրապնդման հարցում: «Եվրասիական տնտեսական միությունում գործընկեր երկրների միջեւ թերինտեգրումը մարտահրավեր է Միության կայունությանը»,-հայտարարել է ԵԱՏՀ-ի Կոլեգիայի նախագահը:
Հուսահատությունից Շիրակի մարզի Հովունի գյուղի գոմերում մի քանի օր առաջ ինքնասպան եղած 40-ամյա Կարենի 6 հոգուց բաղկացած ընտանիքը, որը բնակվում է Գյումրու Բուլվարային թաղամասի Գործարանային հանրակացարանի փլված, ապրելու պայմաններից բացարձակապես զուրկ խոնավ մի սենյակում, օրվա հացի կարոտ է:
2016 թվականի փետրվարի 29-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում կայացավ 2015 թվականի հունիսի 16-ին Արմավիրի բժշկական կենտրոնում մահացած մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի գործով չորրորդ դատական նիստը:
«Ասվեց, որ օրենքների կեսն ընդունվել է արտահերթով, 2012թ. դրանց 1/3-րդն է ընդունվել արտահերթով, 1/3րդ-ից սկսվել է: Սա թաքուն օրենքների ընդունման մեխանիզմ է. թըփ-շըփ, 10 րոպե, ոչ մեկը չի հասցնում կարդալ, ուսումնասիրել, հարց տալ: Առավել ևս՝ վերջին նստաշրջանում, երբ ՀԱԿ-ը բոյկոտեց, դուրս եկավ, 60 հատ օրենք է անցել: 112 օրենքներից 90-ը թըփ-շըփի մեխանիզմով է անցել»:
«Որդիս ռասիստական փամփուշտով է սպանվել: Արդարություն եք ասում, սակայն արդարություն չկա: Դատավորին որոշ բաներ ասացինք, սակայն մեզ լուրջ չընդունեցին: Մեզ անհանգստացնում է այն, որ արդարություն չկա: Օրինակ, որոշ զինվորների առաջին վկայությունները չեն ընդունվել: Այս ամենը կարծես թատերական բեմականացում լինի»:
Փետրվարի 18-ին «Կիսաբաց լուսամուտների» նկարահանման ժամանակ հյուրերը հարձակվել և ծեծել են Հրաչին ու նրա աշխատողներին:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1993 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատված Արամ Մ.-ն:
Դերասան Վարդան Պետրոսյանի եւ նրա մասնակցությամբ ավտովթարից տուժած Հակոբյանների միջեւ մարտի 3-ին հաշտության համաձայնագիր է ստորագրվել:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը նշեց, որ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ օդանավի անձնակազմի անդամները կրում են սահմանված ձևի համազգեստ, որի նկարագիրը և կրելու կարգը սահմանում է կառավարությունը:
Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Լիվերպուլը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» (3:0), «Տոտենհեմը» պարտվեց «Վեսթ Հեմին» (0:1), իսկ «Արսենալը»` «Սուոնսիին» (1:2):
Ուզբեկստանի քաղաքացի Գյուլչեխրա Բոբոկուլովան հայտարարել է, որ գլխատել է փոքրիկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից Սիրիայում պատերազմելու համար վրեժ լուծելու համար: Հարցաքննության տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում:
Հանդիպմանը ներկա ՀՀ Էկոնոմիկայի նախարար, ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ սա իր վերջին խոսքն է մոնիտորինգի այս գումարման շրջանակներում, և հաջողություն մաղթեց իր գործընկերներին. «Մենք կաշխատենք տարբեր կարգավիճակներով, բայց նույն ջանասիրությամբ»:
«Դիվանագիտություն» ասելով՝ երբեմն երևակայում են դիմացինին մոլորության մեջ գցելու, ճշմարտությունը թաքցնելու, ժողովրդական լեզվով ասած՝ խորամանկության արվեստ: Իրականությունը, սակայն, այն է, որ դիվանագիտությունը հասարակական հարաբերություններում խորհրդանշում է այնպիսի արժեքներ, ինչպիսիք են լսելու և դիմացինի տեսակետը հասկանալու ունակությունը, «զրոյական գումարով խաղ» իրավիճակները «հաղթանակ-հաղթանակ» իրավիճակների վերածելը, ընդհանուր շահը գտնելուն միտված լինելը, անգամ ամենադժվարին պայմաններում Հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը։
Հզոր պայթյուն է որոտացել Ստամբուլի արվարձաններից մեկում՝ ոստիկանական տեղամասերից մեկի հարևանությամբ: Այս մասին հայտնում է CNN Türk-ը:
Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում «Բավարիան» պարտվեց «Մայնցին» (1:2), իսկ Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց «Դարմշտադին» (2:0):
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ դադարեցվել են ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Կամո Ղահրամանյանի լիազորությունները՝ առողջական վիճակի պատճառով:
Գերմանիան պատրաստ է իր վրա մեծ պատասխանատվություն վերցնել այն բանի համար, թե ինչ է տեղի ունենում «Գերմանիայի սահմաններից դուրս»: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Վիտլիխ քաղաքում «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախընտրական հավաքի ժամանակ:
LifeNews-ը հայտնում է, որ կառավարական համարանիշներով ավտոմեքենաների մեծ խցանում էր առաջացել երեկ Մոսկվայի Radisson հյուրանոցի մոտ, որի երկրորդ հարկում նշվել է ԽՍՀՄ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովի ծննդյան 85-ամյակը:
Armenia ավիաընկերությունը 49 դոլարով չվերթեր կիրականացնի Երևանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ, մասամբ` Ասիայի երկրներ։ Այդ մասին հայտնել է ավիաընկերության բաժնետերերից մեկը` Թամազ Գաիաշվիլին։
Հանրապետական կուսակցության մի քանի հայտնի քաղաքական գործիչներ քննադատել են հանրապետական Դոնալդ Թրամփին, ով ցանկանում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում:
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Բյուզանդի 99 նոր կառուցվող բազմաբնակարանային շենքի բակից թիվ 1 համալսարանական հիվանդանոց է մարմնական վնասվածքներով տեղափոխվել մի երիտասարդ տղա:
Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտին», այսօր Բաքվում կկայանա Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Բանակցությունների հիմնական թեման կդառնա երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը, որը, ըստ «Կոմերսանտի», վերջին շրջանում դժվարությունների է բախվել:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Մի քիչ Վենետիկի հանձնաժողովի կայքը փորփրենք, գուցե այնտեղից տեղեկատվություն քաղենք, թե ինչ է պատրաստվում անել Լեւոն Յոլյանը էներգետիկայի նախարարի պաշտոնում»:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հովհաննես Հովսեփյանն ազատվել Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:
Emirates Airline ավիաընկերության A380 ինքնաթիռը իրականացրել է ամենաերկար՝ առանց վայրէջքի կոմերցիոն թռիչքը, հայտնում է BBC-ն:
Մոսկվայում մարտի 3-ի առավոտյան մահացել է խորհրդային հայտնի դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան, հայտնում է LifeNews-ը:
Պատճառների թվում, որը հանգեցրել է պատժամիջոցների երկարաձգմանը, նշվում է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, Ուկրաինայում ուժի կիրառումն ու այնտեղ ժողովրդավարական գործընթացները ձախողելու փորձերը:
2007 թվականի մարտի 3-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում անցկացված Լսողության խանգարումների կանխարգելմանն ու լսողության վերականգման խնդիրներին նվիրված առաջին միջազգային գիտաժողովն առիթ դարձավ, որպեսզի ամեն տարի նույն օրը նշվի Լսողության պահպանման միջազգային օրը:
Հյուսիսային Կորեան գործարկել է փոքր հեռահարության մի քանի հրթիռ, որոնք ընկել են Ճապոնական ծովը, հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը: