Մարտի 29-ին տեղի է ունեցել ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի նիստ, որը վարել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:
«Մենք մշտապես հայտարարել ենք, որ կողմ ենք, որպեսզի Ադրբեջանը մասնակցի վեհաժողովի աշխատանքներին: Մենք դեմ ենք, որպեսզի Եվրանեսթն աշխատի կիսատ ձևաչափով: Մենք դեմ ենք այն շանտաժային գործողություններին, որ Ադրբեջանը պարբերաբար իրականացնում է Եվրախորհրդարանի դեմ»,- ասաց նա:
Ավելին՝ Վաչե Գաբրիելյանի գնահատմամբ՝ իրավիճակը կարող էր ավելի վատ էր լինել, եթե Հայաստանը չանդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամակցությունից հետո հեշտացել է գործարարների ու հայկական ապրանքների մուտքը ռուսական, ինչպես նաև եվրասիական շուկա:
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, այսօր առևանգած եգիպտական А320 ինքնաթիռի օդաչուներից մեկը կարողացել է փախչել խցիկի պատուհանի միջով, հայտնում է RIA Novosti-ն:
Եգիպտոսի քաղավիացիայի նախարարությունն ու ՆԳՆ-ն որոշում են կայացրել երկրի բոլոր օդանավակայաններում սահմանել աշխատանքի արտակարգ ռեժիմ, հայտնում է TASS-ը:
Սահմանվել է կուտակային բաղադրիչի մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու իրավունք տվող հիվանդություններով հիվանդանալու դեպքում առողջապահության նախարարության կողմից համապատասխան եզրակացության տրամադրման կարգը:
Մարտի 30-ին, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 31-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Մարտի 29-ին, ժամը 11.20-ին տեղեկություն է ստացվել, որ Ամասիա-Արեգնադեմ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կիպրոսի ուժայինները պատրաստվում են գրոհել Egypt Air ավիաընկերության ինքնաթիռը, որը գտնվում է Լառնակայի օդանավակայանում, հայտնում են ԶԼՄ-ները:
Բելգիայի խորհրդարանը բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը՝ մինչև առավելագույն մակարդակ, կապված Բրյուսելում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետ:
Արկտիկայում սառցածածկույթի մակերեսն անցյալ ձմեռ նվազել է մինչեւ ռեկորդային նվազագույնը: Այս եզակացությանն են հանգել Երկրագնդի ձյունե եւ սառցե ծածկույթի ուսումնասիրման ազգային կենտրոնի ամերիկացի գիտնականները
Բրյուսելի մետրոյում պայթյուն կազմակերպած ահաբեկիչ Խալիդ Բաքրաուին կեղծ փաստաթղթերով ներկայացել է որպես Իտալիայի «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ՝ մարոկոյացի Իբրահիմ Մաառուֆի: Այս մասին, ինչպես տեղեկացնում է իտալական La Gazzetta dello Sport-ը:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ստորագրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը։
Եգիպտական ինքնաթիռի առեւանգիչը պահանջել է ազատ արձակել Եգիպտոսի բանտարկյալներին, տեղեկացնում է Կիպրոսի ռադիոն:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի պորտֆելում, որը եղել է նրա հետ Մոսկվա կատարած այցի ժամանակ, եղել են բանակցությունների փաստաթղթեր, հայտնում է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
Եգիպտացի Իբրահիմ Սամահան, որը գրավել է A320 ինքնաթիռը եւ ստիպել անձնակազմին՝ այն իջեցնել Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանում, օդանավից նամակ է դուրս նետել իր նախկին կնոջ՝ Կիպրոսի բնակչուհի Մարիա Պարասխուի համար: Այս մասին հայտնել է «Վիմա» հունական թերթը:
EgyptAir ավիաընկերության մարդատար ինքնաթիռն առեւանգել է ոչ թե Իբրահիմ Սամահան, այլ ուրիշ մեկը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ին:
«Բայց, ի վերջո, թուրքն իր դեմքը ցույց տվեց: Թուրքիային օգտագործում է Արևմուտքը։ Ես չեմ հավատում, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ չհամաձայնեցնելով՝ կարող է այդ կարգի խոշորագույն քայլերի գնալ: Դրանք քաղաքական խաղեր են: Թուրքիան լավ էլ կատարում է իր դերը, որը հետևյալն է՝ Միացյալ Նահանգներին ձեռնտու է, որ Եվրոպան չհզորանա, թուլանա, այնպես որ, Թուրքիան այստեղ՝ և՛ Սիրիայի հետ կապված հարցում, և՛ փախստականների հետ կապված հարցում, կարծում եմ, որ ԱՄՆ-ի հետ համաձայնեցված է գործում»։
ԴԱԻՇ-ը պլանավորում է մոտ ժամանակներս Թուրքիայում ահաբեկչություններ իրականացնել, որի գլխավոր թիրախը լինելու են հրեա երեխաները, հայտնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ հղում կատարելով հետախուզական ծառայություններում իր աղբյուրներին:
Ապրիլի 2-ին` Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գեղարքունիքի թեմ կտեղափոխվի Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը:
Հայտնի ռուս հաղորդավար, շոումեն Մաքսիմ Գալկինը որովայնի շրջանում ուժեղ ցավերի պատճառով շտապ կարգով տեղափոխվել է Մոսկվայի էլիտար կլինիկաներից մեկը:
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հյուսիս-արեւելքի Աջմանի եւ Շարջայի Էմիությունների միջեւ ընկած սահմանին գտնվող Ajman One բնակելի համալիրում բռնկված հրդեհից տուժել է հինգ մարդ, այդ թվում հղի կին: Այս մասին հայտնում է Gulf News թերթը:
Ազգային ժողովի էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովը մարտի 29-ին քննել է լրագրողների դիմումն ընդդեմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի: Նիստից հետո ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահին ըստ էության որևէ հայտարարություն չի անելու:
«Մենք նիստի ընթացքում պայմանավորվել ենք, որ հարցի հիմնական զեկուցողը՝ Թևան Պողոսյանը, ինչպես նաև հանձնաժողովի մյուս անդամները հնարավորության սահմաններում շփվեն այն լրագրողների հետ, ովքեր ներկա են գտնվել այդ միջադեպին՝ փորձելով նրանցից հավելյալ տեղեկատվություն ստանալ: Հետագայում արդեն մենք կնախապատրաստենք մեր վերաբերմունքը հարցի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Հարությունյանը:
Նա ընդգծեց, որ մարտի 29-ի նիստում լսել են պատգամավորի դեմ հայց ներկայացրած լրագրողներին, իսկ ապրիլի 4-ին ևս մեկ նիստ են հրավիրելու, որի ընթացքում կլսեն պատգամավոր Մհեր Սեդրակյանին:
Խոսրով Հարությունյանը հավելեց, որ նիստի ընթացքում դիտել են նաև միջադեպի տեսանյութը՝ հասկանալու համար՝ իրականում պատգամավորը լրագրողին հայհոյե՞լ է, թե ոչ: Հարցին՝ ի վերջո եղե՞լ է հայհոյանք, թե՞ ոչ, Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ այս պահին ոչինչ չի ասելու: «Ես հստակ բան կասեմ միայն այն ժամանակ, երբ հարցի վերաբերյալ ըստ էության որոշում լինի»,- նշեց պատգամավորը:
«Ո՞վ է ասել, որ ապրանքները միայն Թուրքիայում են արտադրվում: Շատ երկրներ կան…
Եգիպտական ինքնաթիռի առևանգումը, որը վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակա քաղաքում, ահաբեկչություն չէ: Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 5/38 տեղամասային հանձնաժողովի նախագահ Արտակ Երեմյանը կեղծել է հիշյալ տեղամասի քվեարկության արդյունքները:
Վերջին օրերին մի քանի հոգիների կողմից շահարկվում է Հաղարծինի վանքում քաղաքակիրթ եղանակով ավտոկայանատեղի ստեղծելու գաղափարը, որը տեղի է տվել անհիմն մեկնաբանությունների:
Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով Ալեքսանդրիայից Կահիրե թռիչք իրականացնող EgyptAir ավիաընկերության առևանգված օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայ անձինք չկան:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ որոշ ժամանակ առաջ իր ու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի միջև կարծիքների բաց փոխանակություն է եղել մամուլի ազատության մասին, որի ընթացքում ԱՄՆ նախագահը ենթադրություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահն ամբողջությամբ վերահսկում է ԶԼՄ-ներին իր երկրում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Ի՞նչ է նշանակում՝ ցուցակները թաքցնել հանրությունից։ Ճիշտն այն է, որ վստահություն ներշնչվի, որ չի կեղծվել