Ադրբեջանում սկսվել է հրամանաշտաբային զորավարժությունների առաջին փուլը, որի ընթացքում կստուգվի Ադրբեջանի ԶՈւ բոլոր տեսակի զորամիավորումների մարտական պատրաստականությունն ու մարտունակությունը: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած մամլո հաղորդագրությանը:
Իրանի Համադան նահանգում ուղևորատար ավտոբուս է շրջվել, որը Մելայեր քաղաքից ուղևորվում էր Բորուջերայի ուղղությամբ: ՃՏՊ-ի հետևանքով վիրավորվել է 25, զոհվել 11մարդ, հայտնում է իրականական İRNA գործակալությունը:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տարածել է «Լուսակերտ» ՍՊԸ տնօրեն Մանասե Եփրեմյանի ստորագրությամբ հրամանի մի լուսանկարը: Պարզվում է՝ տնօրեն Մանասե Եփրեմյանը հատուկ հրաման է արձակել այն մասին, որ ընկերության տարածքում «տղամարդկանց պռոշտին» արգելված է:
Իսրայելի Վարչապետը Խորհրդարանի կողմից իր գլխավորած Կառավարության հաստատումից հետո դառնում է Իսրայելի Պետության ազգային անվտանգության ու կայուն զարգացման երաշխավորման պետական կենտրոն: Ստանալով Նախագահի առաջարկությունը՝ նա նախքան Կառավարության հաստատումը խորհրդակցում է այն կուսակցությունների հետ, որոնք կարող են աջակցել իր Կառավարությանը, և պարզում է նրանց ինչպես քաղաքական, այնպես էլ նախարարական և այլ գերատեսչական նշանակումների հարցերում առաջ քաշած պահանջները:
Եվրո-2016-ի ընտրական փուլի 8-րդ տուրի շրջանակներում Հոլանդիան պարտվեց Թուրքիային (0:3), Բելգիան հաղթեց Կիպրոսին (1:0), Ղազախստանը ոչ-ոքի խաղաց Իսլանդիայի հետ (0:0), իսկ Իտալիան հաղթեց Բուլղարիային (1:0):
«Արդեն բարի ավանդույթ է դարձել համահայկական տարբեր կառույցների ընդհանուր ժողովների գումարումը մայր հայրենիքում, ինչը չափազանց կարևոր և գնահատելի երևույթ է։ Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը ևս անմասն չէ այդ որդեգրած դիրքորոշումից։ Սա Հայաստան-սփյուռք գործակցության լավագույն օրինակներից է»:
Հայ Առաքելական եկեղեցու այս տարվա վերջին տաղավար տոնին՝ Խաչվերացին ընդառաջ՝ սեպտեմբերի 7-ին, սկսվեց շաբաթապահքը:
Ժամանակակից ֆուտբոլում ֆուտբոլային աստղերը գումար են աշխատում իրենց հիմնական մասնագիտությունից դուրս: Գովազդները, նկարահանումները, ֆիլմերը ևս հանդիսանում են եկամտի աղբյուր:
Հինան մազերի վրա թափանցիկ թաղանթ է ձևավորում, որը մազի մեջ է պահում բոլոր օգտակար բաղադրիչներն ու սննդարար տարրերը, և պաշտպանում է մազն արտաքին ազդեցություններից:
Առողջ լյարդը նշանակում է քաջ առողջություն, անսպառ էներգիա, լավ տրամադրություն և գեղեցիկ արտաքին:
Ուտելու ընթացքում անջատեք հեռուստացույցը: Հեռուստացույցի էկրանը ստիպում է մեզ ավելի շատ ուտել: Եթե սովորեցնեք ձեզ անջատել հեռուստացույցն ուտելու ընթացքում, կկրճատեք ուտելիքի չափաքանակը 50%-ով:
Մեզանից յուրաքանչյուրը կյանքում ժամանակ առ ժամանակ ցանկանում է կտրել մազերը: Սակայն մինչ կտրելը սկսում ենք կասկածել՝ արդյոք կսազի՞ մեզ կարճ սանրվածքը, թե՞ ոչ:
26-ամյա զբոսաշրջիկ Բլեյն Լուդին Սիեթլից, շրջել է ամբողջ երկրագնդում ու ցուցադրել, թե ինչ տեսք ունեն հասարակական զուգարաններն Ասիայում, Ամերիկայում, Եվրոպայում, Ավստրալիայում, Աֆրիկայում:
«Կադրերի բաժին N 168»-ում այս շաբաթ ընթերցողներին իր սիրելի ֆիլմերից մեկն է առաջարկում բանաստեղծ Կարեն Անտաշյանը: Հեղինակի նախընտրությամբ շաբաթ երեկոն անցկացնում ենք շվեդ ռեժիսոր Ռոյ Անդերսոնի «Դու, ապրողդ» (Roy Arne Lennart Andersson «Du levande») տրագիկոմեդիայի ընկերակցությամբ:
Թեև Կարա Դելևինը հայտարարել է մոդելային կարիերան ավարտելու մտադրության ու կինոյի աշխարհ մուտք գործելու մասին, աղջիկը դարձյալ դարձել է Yves Saint Laurent-ի նոր արշավի աստղը:
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում 25-ամյա Անջելինա Ջոլին պատկերված է ներկայացման փորձի ժամանակ, հայտնում է spletnik.ru-ն:
Բոլորին հայտնի են սխտորի օգտակար հատկանիշները: healthyfoodhouse.com-ն առաջարկում է հրաշալի մի լուծույթ, որը մեծ քանակությամբ օգտակար հատկանիշներ ունի:
Համացանցում է հայտնվել Estee Lauder-ի Modern Muse Le Rouge բույրի նոր գովազդային հոլովակը, որի գլխավոր հերոսուհին Քենդալ Ջեններն է, ով հայտնի բրենդի հետ պայմանագիր էր կնքել անցած տարվա նոյեմբերին:
Օրեցօր էներգետիկ ըմպելիքներն ավելի ու ավելի հանրահայտ են դառնում: Շատերն այդ ըմպելիքները խմում են կեսօրին՝ ամբողջ օրվա էներգիան ստանալու համար: Բայց քչերը գիտեն, թե որքան վնասակար կարող են լինել էներգետիկ այդ ըմպելիքները:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Սևանի պոլիկլինիկա» աշխատասենյակներից մեկում անհիմն պատճառով, վիճաբանել է թերապևտի հետ, որի ընթացքում, դիտավորությամբ, եղունգները մխրճել է վերջինիս աջ դաստակի 3-րդ մատի շրջանի մաշկի մեջ՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող վնասվածքներ։
Օրերս նախկին օլիմպիական մարզիկ Բրյուս Ջենները՝ Քիմ Քարդաշյանի խորթ հայրը, ով սեռափոխությունից հետո հայտնի է՝ որպես Քեյթլին Ջեններ, դարձել է հեղինակավոր Sherwood Country Club in Thousand Oaks ակումբի անդամ իր նախկին անունով՝ որպես Բրյուս: Պատճառն այն է, որ նա նման որոշում է կայացրել այն բանի համար, որ իր ներկայությամբ չամաչեցնի հանդերձարանում զգեստափոխվող կանանց:
Արդյո՞ք գիտեիք, որ ձմերուկի կորիզն անչափ օգտակար է: Կորիզը պարունակում է մանրաթելեր, որոնք անհրաժեշտ են մարսողական համակարգին, օգնում է պարազիտների դեպքում, ինչպես նաև հրաշալի հակաբիոտիկ է:
Վենետիկի կինոփառատոնի շրջանակում տեղի է ունեցել ընթրիք՝ նվիրված Miu Miu Women’s Tales («Կանացի հեքիաթներ») նախագծին:
WhatsApp հավելվածի կարգավորումների մենյուում հայտնաբերվել է հաղորդագրությունների հաշվման գործառույթ՝ ուղարկված կոնկրետ օգտատերերի, հայտնում է Telegraph-ը:
Mozilla-ն պաշտոնական բլոգում պատմել է Firefox դիտարկիչի նոր բետա-վարկածի մասին՝ նախատեսված iOS-ի համար: Firefox-ի այդ վարկածի յուրահատկություններից մեկը դառնալու է Intelligent Search գործառույթը, որն առաջարկում է որոնողական հարցման առավել ռելևանտային տարբերակներ: Firefox-ի հետ օգտատերը հնարավորություն կունենա սինքրոնացնել ընդհանուր պատմությունը, ծածկագրերը, տնային անձնական համակարգչի ու iOS բազայի հիման վրա սարքերի ներդիրները: Mozilla-ն խնդրում է օգտատերերին ուղարկել […]
Բեյոնսեն օրվա ընթացքում գոնե 20 րոպե լռության ու հանգստության մեջ իր մտքերի հետ միայնակ մնալու կանոն ունի: Նա ասում է, որ դա օգնում է մտածել այն մասին, թե ինչ է ուզում, սխալների մասին, որոնք գործել է, և այն մասին, թե ինչպես չկրկնել դրանք ապագայում:
Անտիսեպտիկ հատկանիշների շնորհիվ, մեխակի յուղն օգտակար է տարբեր վնասվածքների, կտրվածքների, ճաքերի, ցավացող մկանների, սնկային ինֆեկցիաների և այլ տեսակի վնասվածքների դեպքում: Այն նաև հրաշալի կերպով բուժում է խայթոցները: Մեխակի յուղը շատ հզոր է և պետք է օգտագործել լուծված վիճակում: Ավելին, այս յուղը չի կարելի օգտագործել այն մարդկանց, ովքեր շատ զգայուն մաշկ ունեն:
Բազմաթիվ տղամարդիկ տարիների հետ դառնում են ավելի գրավիչ: Օրինակ՝ Հոլիվուդի սեքս-խորհրդանիշերի մեծ մասին հարկավոր չէ ոչ մի պլաստիկ վիրահատություն երիտասարդ աղջիկներին դուր գալու համար, իսկ ոմանց մազերի ճերմակն անգամ զարդարում է:
Մոսկվայի Ոստիկանության աշխատակիցները տղամարդու են ձերբակալել, ում կասկածում են նվազագույնը 20 բռնաբարությունների մեջ, որոնք իրականացվել են վերջին մի քանի տարում:
«Բավարիայի» ֆուտբոլիստ Արյեն Ռոբենը Հոլանդիա-Իսլանդիա խաղում ստացած վնասվածքի պատճառով բաց է թողնելու 4 շաբաթ: Այս մասին հաղորդում է մյունհենյան ակումբի պաշտոնական կայքը: