«Սասունը հանդիպել է ՀԱԿ-ի մեր տարածքային կառույցի ղեկավարի և անդամների հետ, ու եկել են ընդհանուր հայտարարի». Գագիկ Ջհանգիրյան

Կիրակի օրն «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանն էր

– Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ կուսակցություն է ստեղծում, և որի օրակարգային թիվ մեկ թեման լինելու է Մարտի 1-ի բացահայտումը: Ուզում եմ Ձեր կարծիքն իմանալ դրա վերաբերյալ:

– Ես դեմ չեմ, որ իրենք էլ նպաստեն Մարտի 1-ի բացահայտմանը, բայց մենք ամեն ինչ արեցինք, որ Մարտի 1-ը բացահայտվի: Այսինքն՝ 8 տարի անցել է այդ դեպքերից, ու դատվել ու դատապարտվել են միայն բողոքող զանգվածի ներկայացուցիչներից, ոչ մի սպանություն չի բացահայտվել:

– Ինչո՞վ եք պայմանավորում Վ. Օսկանյանի այդ հայտարարությունը:

Կարդացեք նաև

– Բերեք՝ ես Օսկանյանի հայտարարությունները չմեկնաբանեմ:

– Որովհետև ՀԱԿ-ը ողջունել է կուսակցության ստեղծումը, ու չեն բացառել համագործակցությունը:

– Ո՞վ ասաց: Կուսակցություն ստեղծելը յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է, ողջունելը ո՞րն է, ես էլ եմ ողջունում, բայց դա ի՞նչ է նշանակում:

– Հնարավո՞ր է՝ համագործակցեք:

– Հիմա ջուրը չտեսած՝ ոտներս չհանենք: Դեռ այդ կուսակցությունը չի ստեղծվել, իրենց ծրագրին ծանոթ չենք, ասում եք՝ համագործակցություն: Անձամբ ես վերապահումներ ունեմ:

– Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀԱԿ-ին, որ այն տրամադրի հանձնաժողովի անդամների տեղերը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, ընդ որում, առաջադրվել է ՀԱԿ-ի նախկին զինակից Սասուն Միքայելյանը: Ինչո՞ւ չտվեց ՀԱԿ-ն այդ տեղերը:

– Սասուն Միքայելյանն իմ 20 տարվա զինակից ընկերն է: Դուք տեղյակ չեք ամբողջ գործընթացից, որովհետև Սասունը հանդիպել է ՀԱԿ-ի մեր տարածքային կառույցի ղեկավարի և անդամների հետ, ու եկել են ընդհանուր հայտարարի, այսօրվա դրությամբ՝ այդ խնդիրը փակ է, եթե փակ չէ, թող Սասունը բարձրաձայնի: Մենք այնտեղ շատ ուժեղ կառույց ունենք, ու մեր կառույցի ներկայացուցիչները, այդ թվում նաև՝ հանձնաժողովի մեր կողմից նշանակվող անդամները, պաշտպանելու են բոլոր թեկնածուների քվեները մինչև վերջ, այդ թվում նաև՝ Սասուն Միքայելյանի:

Այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այդպես արձագանքում:

– Նրանք եկել էին կոնսենսուսի: Հիմա ես չբացեմ այդ փակագծերը:

Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ՞ այդ կոնսենսուսից:

– Ես ի՞նչ իմանամ:

Տեսանյութեր

Լրահոս