Բաժիններ՝

«Քինգսմեն. Ոսկե շրջան» ֆիլմում գլխավոր չարագործին կմարմնավորի Ջուլիանա Մուրը

Հայտնի են Մեթյու Վոնի «Քինգսմեն» («Kingsman») լրտեսական թրիլերի շարունակության մանրամասները: kinopoisk.ru- ն տեղեկացնում է, որ «Քինգսմեն.Ոսկե շրջան» («The Golden Circle») անունը կրող ֆիլմում կխաղան Ջուլիանա Մուրը և Հոլի Բերին:

Ֆիլմը ռուսական կինոթատրոններում կհայտնվի 2017 թվականի հունիսի 15-ին: Ենթադրվում է, որ «Ոսկե շրջան»-ը հանցագործ կազմակերպություն է, որը ղեկավարում է Ջուլիանա Մուրի հերոսը: Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարին կմարմնավորի Հոլի Բերին: Դերասան Քոլին Ֆերթի ճակատագիրը նոր կինոնկարում անհայտ է մնում: Ենթադրվում է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն այս ամառ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս