ԴԱԻՇ-ը Պալմիրայում ծավալել էր սեքս-ստրկուհիների վաճառքի բիզնես. The Mirror
Սիրիական Պալմիրայում, մինչև Սիրիայի կառավարական զորքերի կողմից ազատագրումը, ԴԱԻՇ խմբավորումն ակտիվորեն զբաղվել է ստրկավաճառությամբ, հայտնում է The Mirror-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ այդ փաստը հաստատվում է փաստաթղթերով, որոնք ծայրահեղականները թողել են՝ հապճեպորեն լքելով հնագույն քաղաքը:
Տեղեկության մեջ, որը ստացել են բոլոր ահաբեկիչները 2015թ. հունիսին՝ Պալմիրան գրավելուց 1 ամիս անց, ասվում է. «Նրանք, ովքեր ցանկանում են ստրկուհի գնել, պետք է գան գլխավոր գրասենյակ»:
«Մեր եղբայրները, որոնք տարածում են իսլամ, պետք է ներկայանան էմիրին: Նրանք, ովքեր չեն ստորագրի հրամանը, իրավունք չեն ունենա հայտնվել ստրուկների շուկայում: Գնի մասին տեղեկությունը կփոխանցվի փակ ծրարներով՝ գնման ժամանակ»,- ասվում է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ մարտի 27-ին սիրիական զորքերն ազատագրել են ԴԱԻՇ-ից հնագույն քաղաքը: