Քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով. Արամ Խաչատրյան փողոցում տարեց կնոջը գտել են արնաշաղախ վիճակում
Երեկ՝ մարտի 28-ին Երևանի Արամ Խաչատրյան փողոցի 25 շենքի բնակարաններից մեկում արնաշաղախ վիճակում հարևանները հայտնաբերել են 67-ամյա կնոջը: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածով՝ սպանության փորձ:
Ըստ shamshyan.com-ի՝ կինը տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ նրա տուն մտած և նրա նկատմամբ բռնություն գործադրած անձը 2-րդ հարկի պատշգամբից թռել է 1-ին հարկի պատշգամբ, որտեղից փախել է: