Բաժիններ՝

«Կարենի թռնելուց մի քանի օր անց հարևանը փոխել է տան կողպեքը ու սկսել է տանից հանել Կարենի իրերը»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 17-ից անհետ կորել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունում որպես գլխավոր փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Կարեն Վարդանյանը վերջին շրջանում ինչ-ինչ ֆինանսական խաբեության առաջ է կանգնել եւ նրա բնակարանը ձեռքից «վերցրել» են:

Կարենի ֆեյսբուքյան էջում նշված է, թե նա մեկնել է ԱՄԷ եւ այնտեղ աշխատանք է գտել, սակայն այդ օրը Երեւան-Դուբայ չվերթ չի եղել: Պատասխանելով ընկերների հարցերին, նա միայն գրել է հետեւյալը. «Էմիրատներում ինձ արդեն աշխատանք եմ գտել»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ գիտենք Կարեն Վարդանյանի մասին.

1. Կարենը բոլորին ասել է, որ ինչ-որ բիզնես պայմանագրերի ստորագրման համար ամսի 17-ին թռնում է Դուբայ

2. Ամսին 17-ին Երևան-Դուբայ չվերթ չկա,

3. Կարենը նախկինում այլ խարդախությունների զոհ եղել է, իրեն հեշտ է խաբելը, հեշտ է վստահության մեջ մտնելը,

4. Սեպտեմբերին իր բնակարանը գրանցել է իր հարևանի անունով, որ 300 հազար դրամի ԴԱՀԿ կալանքը բնակարանի վրա չտարածվի,

5. Կարենի թռնելուց մի քանի օր անց հարևանը փոխել է տան կողպեքը ու սկսել է տանից հանել Կարենի իրերը,

6. Այդ հարևանը Կարենի ու յուր բնակարանի մասին իրարամերժ ստեր է ասում՝ «բա Կարենը ինձ էնքանա սիրում, որ տունը ինձա նվիրել»,

7. Կարենը պետք է ամսի 24-ին ետ գար, բայց ետ չի եկել: Որևէ կոնտակտի դուրս չի գալիս,

8. Կարենի մոտիկ բարեկամներն ու ընկերները որևէ լուր չունեն,

9. Կարենը չուներ այնպիսի պարտքեր, որոնց համար պետք է փախներ երկրից,

10. Ոստիկանները չուզենալով վերցրեցին իմ հաղորդումը, ուր նշել ենք խարդախության և թրաֆիկինգի կասկածների մասին, խնդրեցինք գտնել Կարենին, պաշտպանել Կարենի գույքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս