Սալահ Աբդեսլամը, որը անցած տարի Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների գլխավոր կասկածյալն է, ցանկություն է հայտնել համաձայնել Ֆրանսիայի իշխանությունների հետ, հայտնել է նրա փաստաբան Սվեն Մարին, տեղեկացնում է BBC-ն:
Մարտի 31-ին, ժամը 13.48-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:
Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի դպրոցը տնօրեն չունենալու մասին ահազանգել եմ մի քանի անգամ, որովհետև երկար ժամանակ է դպրոցն անտնօրեն է: Հարց կտաք. Ինչո՞ւ: Պատասխանում եմ, որովհետև, ամենայն հավանականությամբ, գյուղապետը, մարզպետը, մարզի աշխատակազմի կրթության վարչության պետը համաձայնության չեն գալիս տնօրենի թեկնածուի հարցում:
Մեդիայի ազատության հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հերթական անգամ հորդորել է Թուրքիայի իշխանություններին չհետապնդել ու չդատապարտել լրագրողներին հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների լուսաբանման համար:
Իտալիայում մարտի 31-ին ձերբակալվել է մի բուժքույր, որին կասկածում են մի շարք սպանությունների մասնակից լինելու մեջ: ԱՆՍԱ գործակալության փոխանցմամբ՝ Պիոմբինո քաղաքի (Տոսկանայի մարզ) հիվանդանոցի բուժաշխատողը պատասխանատու է 2014-2015 թվականներին 13 հիվանդների մահվան համար:
«Աշտարակի անձնակազմի մի մասն այսօր կմասնակցի գործադուլին: Մնացածները բավական չեն լինի այցելուների նորմալ ընդունելությունն ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ: Էյֆելյան աշտարակի վրա աշխատում է շուրջ 300 մարդ:
Նախօրեին Պտղնի գյուղի կանգառներից մեկում երիտասարդի դի է հայտնաբերվել:
Այսօր 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավ-արևմուտքում, ինչի հետևանքով բնակելի տներ են քանդվել, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Մարտի 31-ին, ժամը 01.03-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան 1-կմ հատվածում ավտոմեքենան արգելափակվել է Մարմարիկ գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Մարտի 31-ին, ժամը 12.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 44 և 42 շենքերի մոտակայքում գտնվող արգելապատնեշից մի քանի քար պոկվել և ընկել է մայթի վրա, առկա է թուլացած քարերի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
EgyptAir-ի ինքնաթիռն առևանգած եգիպտացու՝ Սեյֆ ադ-Դին Մուստաֆայի նախկին կինը նրան «վտանգավոր մարդ» է անվանել, հայտնում է Associated Press գործակալությունը:
Մենք քաջ գիտակցում ենք՝ որքան հայրենիքը ակնկալում է սփյուռքից, այնքան էլ պարտավոր է օգնել սփյուռքին: Այս առումով այսօր սիրիահայերին ցուցաբերվող օգնությունը մենք ոչ թե դիտարկում ենք որպես մեր պետության բարի կամք, այլ որպես Հայաստանի ուղղակի պարտավորություն: Այո, մեր պետության պարտքն է դժվարին կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին օգնության ձեռք մեկնել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի 17-ամյա դուստրը վաճառող-խորհրդատու է աշխատում Փարիզի հայտնի բրենդային խանութներից մեկում: Այս մասին աղջիկը գրել է իր Instagram-ում:
Մարտի 31-ին, ժամը 12.16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում գտնվող դիտահորում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, մեկ տուժած գտնվում է դիտահորում, երկու տուժած դուրս են բերվել տեղի ուժերով:
Ինչպես հայտնում է ABC News-ը, Թուրքիայի խոշորագույն Պիրեյ նավահանգստում սիրիացի և աֆղան փախստականների կռվի հետևանքով տուժել է 8 մարդ: Գիշերը ծագած ծեծկռտուքին մասնակցել է մոտ 30 փախստական, սակայն ավելի ուշ բախումները զանգվածային բնույթ են ձեռք բերել:
86 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո մահացել է ծագումով հրեա, հունգարացի գրող, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի (2002թ.) արժանացած գրող Իմրե Կերտեսը:
Պայթյուն է տեղի ունեցել Գերմանիայում՝ Շլիկշտրասսեի «Մայդերիխ» նավաշինարանի նավերից մեկում:
Բրիտանական Times-ը, հղում կատարելով Սիրիայում մարդու իրավունքների հարցով դիտորդական խմբին, հայտնում է, թե թուրք սահմանապահները գնդակահարում են փախստականներին, որոնք փորձում են փրկվել Սիրիայի քաղաքացիական պատերազմից:
«Ընդհանուր առմամբ, պետք է նշել մի կարևոր հանգամանք՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունները թեև ընթանում են որոշակի նորմալացման ուղեծրով կամ այդ հեռանկարին համապատասխան, բայց երկու երկրների միջև անվստահության մթնոլորտն այնքան մեծ է, որ շատ խնդիրներում Իրանն է անտեսում ԱՄՆ-ի որևէ ներկայություն, և՝ ընդհակառակը: Այս համատեքստում ամենևին զարմանալի չէ, որ Իրանին չեն հրավիրել այդ կարևորագույն միջոցառմանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց իրանագետը:
Ավտոմեքենա փախցրած տղան խոստումը չկատարեց:
30.03.2016թ.` ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ պահակակետի տարածքում գտնվող էլեկտրական կայանի ներսում հայտնաբերվել է պահակակետի վերակարգում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սմբատի Մանուկյանը անգիտակից վիճակում` էլեկտրահարված: Ս.Մանուկյանն Արարատի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներում: պաշտպանական գերատեսչության ղեկավարի հերթական այցելության նպատակը զինվորական ծառայության կազմակերպման ընթացքին տեղում ծանոթանալը և նախորդ այցերի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը ստուգելն էր։
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին հետևել եվրոպական արժեքներին ու երկրում ապահովել մամուլի ազատությունը: Այս մասին նա հայտարարել է երեկ Ուզբեկստան այցի ընթացքում, հայտնում է DPA գործակալությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը դասախոսություն է կարդացել Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում
«Հարավային գազային միջանցքը» կգործարկվի 2-3 տարուց: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից առաջ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է TASS-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով այս օրերին գտնվում է Վաշինգտոնում, տեղի ոստիկանների սխալ գործողությունների հետևանքով հայտնվել է խցանման մեջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթը»:
Մարտի 31-ին, ժամը 08.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում՝ Չեխովի անվան հիմնական դպրոցի մոտակայքում, ծառը կոտրվել և ընկել է մոտակայքով անցնող մալուխների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին սադրիչ անվանելու մասին Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ծառայության հարցին:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը: Հայտնելով այդ մասին՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին նշել է, որ կայացած հանդիպումը «կարճատև» է եղել:
Մարտի 31-ին, ժամը 07.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 1 շենքի նկուղային հարկից ծուխ է նկատվում: