 
                        Չարենցի փողոցում առկա է թուլացած քարերի ընկնելու վտանգ
 
                                    Մարտի 31-ին, ժամը 12.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 44 և 42 շենքերի մոտակայքում գտնվող արգելապատնեշից մի քանի քար պոկվել և ընկել է մայթի վրա, առկա է թուլացած քարերի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻ արձագանքման և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        