Բաժիններ՝

Էյֆելյան աշտարակ մուտքը փակվում է գործադուլի պատճառով

Էյֆելյան աշտարակ մուտքն օրվա ընթացքում ամբողջովին կփակվի երկրում աշխատանքային օրենսդրության բարեփոխման դեմ անցկացվող գործադուլի պատճառով: Այս մասին տեղեկացրել է  Էյֆելյան աշտարակի շահագործման ընկերությունը:

«Աշտարակի անձնակազմի մի մասն այսօր կմասնակցի գործադուլին: Մնացածները բավական չեն լինի այցելուների նորմալ ընդունելությունն ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ: Էյֆելյան աշտարակի վրա աշխատում է շուրջ 300 մարդ:

Գործադուլի նախաձեռնողներ են դարձել երկրի երեք խոշորագույն արհմիությունները, որոնք պայքարում են աշխատանքային օրենսդրության բարեփոխման օրինագիծը խորհրդարանում անցկացնելու կառավարության մտադրության դեմ:

Բողոքի օրվա ընթացքում երկրի քաղաքներում կկայանան շուրջ 200 ցույցեր: Այս տարի սա բողոքի արդեն չորրորդ ակցիան է սույն օրենսդրության դեմ: Արհմիությունների հետ տեքստը համաձայնեցնելու՝ կառավարության փորձերը հանգեցրել են կողմերի տարաձայնությունների սաստկացման: Բարեփոխման նախագիծը, որն առաջարկվել է Ֆրանսիայի աշխատանքի նախարարության ղեկավար Միրիամ էլ Հոմրիի կողմից եւ նպատակամղված է գործազրկության դեմ պայքարին, զգալի քննադատություն է առաջացնում Ֆրանսիայում:

Օրինագիծը, մասնավորապես, նախատեսում է գործատուների հնարավորությունն՝ ավելացնելու աշխատակիցների աշխատանքային ժամանակը (շաբաթական ընդհուպ մինչեւ 60 ժամ) եւ կրճատելու գերաշխատանքի լրավճարումները: Նախագիծը նաեւ նախատեսում է աշխատաշուկայի զգալի ազատականացում եւ աշխատանքի վարձման եւ աշխատակիցների արձակման գործընթացի պարզեցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս