
Էրդողանի ավտոշարասյունը Վաշինգտոնում խցանման մեջ է հայտնվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով այս օրերին գտնվում է Վաշինգտոնում, տեղի ոստիկանների սխալ գործողությունների հետևանքով հայտնվել է խցանման մեջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթը»:
Էրդողանը թուրք և ամերիկացի գործարարներին հանդիպելու համար իր ավտոշարասյունով ճանապարհ է դուրս եկել: Այս մասին տեղեկացված է եղել տեղի ոստիկանությունը, որը, սակայն, նախագահի մեքենաների անարգել անցնելու համար սխալմամբ փակել է հենց այն ճանապարհը, որով պետք է անցներ Էրդողանի շարասյունը: Արդյունքում Էրդողանն ու նրա ավտոշարասյունը միառժամանակ մնացել են խցանման մեջ, մինչև տեղի ոստիկանությունը հասկացել է և սխալն ու ուղղել այն: