Քերին ու Էրդողանը քննարկել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համագործակցության ամրապնդման հարցեր
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը: Հայտնելով այդ մասին՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին նշել է, որ կայացած հանդիպումը «կարճատև» է եղել:
Նրա խոսքով՝ քննարկվել են «Սիրիայում քաղաքական անցման ձեռքբերման մասին շարունակվող ջանքերը»:
«Նրանք նաև գնահատական են տվել Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարող կոալիցիայի ջանեքերին»,- տեղեկացրել է Քիրբին:
Քննարկվել է զինյալների դեմ պայքարում «ցամաքում արձանագրված առաջընթացը» ու «այդ ընդհանուր սպառնալիքի դեմ պայքարի ամրապնդման ուղիները»:
Հիշեցնենք, որ Էրդողանը նույնպես մասնակցում է Վաշինգտոնի միջուկային անվտանգության գագաթաժողովին: