
Փարիզի ահաբեկչությունների կասկածյալ Աբդեսլամը համաձայնել է համագործակցել Ֆրանսիայի իշխանությունների հետ

Սալահ Աբդեսլամը, որը անցած տարի Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների գլխավոր կասկածյալն է, ցանկություն է հայտնել համաձայնել Ֆրանսիայի իշխանությունների հետ, հայտնել է նրա փաստաբան Սվեն Մարին, տեղեկացնում է BBC-ն:
Ընդ որում՝ Աբդեսլամը ևս մեկ անգամ խնդրել է, որ իրեն որքան հնարավոր է արագ արտահանձնեն Ֆրանսիայի իշխանություններին:
Ներկայում ահաբեկիչը գտնվում է Բելգիայի Բրյուգե քաղաքի բանտում: Նա համարվում է Փարիզի հարձակումների 2 ողջ մնացած ահաբեկիչներց մեկը:
Աբդեսլամը ձերբակալվել էր մարտի 18-ին Բրյուսելում:
Բելգիայի արտգործնախարարությունում հայտարարել են, թե նա, հնարավոր է, նոր ահաբեկչություններ է ծրագրել:
Հիշեցնենք, որ Աբդեսլամի ձերբակալումից 4 օր անց պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայաններում ու մետրոյում՝ խլելով 35 մարդու կյանք: