
Պայթյուն Երևանի դիտահորերից մեկում. կան տուժածներ

Մարտի 31-ին, ժամը 12.16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում գտնվող դիտահորում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, մեկ տուժած գտնվում է դիտահորում, երկու տուժած դուրս են բերվել տեղի ուժերով:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: