Բաժիններ՝

Իտալիայում ձերբակալվել է 13 սպանության մեջ կասկածվող բուժքույրը

Իտալիայում մարտի 31-ին ձերբակալվել է մի բուժքույր, որին կասկածում են մի շարք սպանությունների մասնակից լինելու մեջ: ԱՆՍԱ գործակալության փոխանցմամբ՝ Պիոմբինո քաղաքի (Տոսկանայի մարզ) հիվանդանոցի բուժաշխատողը պատասխանատու է 2014-2015 թվականներին 13 հիվանդների մահվան համար:

Հետաքննության տվյալներով՝ կինը տարբեր ախտորոշումներով հոսպիտալացված հիվանդներին ներարկել է դեղային պատրաստուկներ, որոնք նրանց ոչ ոք չի նշանակել:

Սա մարդասպան-բուժքրոջ երկրորդ դեպքն է Ապենիններում: Ամսվա սկզբին առաջնային դատական ատյանը ցմահ բանտարկության է դատապարտել նախկին բուժքույր Դանիելա Պոջալիին, որը մեղավոր է ճանաչվել 2014 թվականի հունվարին հիվանդ տարեց կնոջ կանխամտածված սպանության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031