ԱՄՆ պետդեպն արձագանքել է ՄԽ համանախագահների մասին Ալիևի հայտարարությանը

Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին սադրիչ անվանելու մասին Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ծառայության հարցին:

Պետդեպի մամլո ծառայությունը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու հարցում: «Որպես Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ն խորապես ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը հասնելու գործընթացում։ ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի հակամարտության խաղաղ կարգավորման և բանակցության ավելի լայն շրջանակի դեպքում՝ հիմնված Հելսինկյան սկզբունքների՝ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման վրա», ասվում է պետդեպի պատասխանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031