Բաժիններ՝

«Հարավային գազային միջանցքը» շահագործման կհանձնվի 2-3 տարուց. Իլհամ Ալիև

«Հարավային գազային միջանցքը» կգործարկվի 2-3 տարուց: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից առաջ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է TASS-ը:

«Մենք շատ շնորհակալ ենք ԱՄՆ կառավարությանը տվյալ նախագծին վճռականորեն աջակցելու ու իրականացնելու համար: Մենք առաջ ենք շարժվում, 2-3 տարուց «Հարավային գազային միջանցքը» կհանձնվի շահագործման»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ այդ նախագիծը կօգնի ապահովել ներգետիկ անվտանգությունը, ռեսուրսների դիվերսիֆիկացիան ու դրա բոլոր մասնակիցների «երկարաժամկետ շահույթը»:

Իր հերթին, Ջոն Քերին նշել է, որ դա «շատ կարևոր քայլ է երկարաժամկետ եվրոպական ռազմավարական հետաքրքրությունների տեսակետից»:

«Հարավային գազային միջանցք» նախագծի արժեքը 45 միլիարդ դոլար է, այն ենթադրում է միասնական էներգատրանսպորտային ցանցի ստեղծում, որը ներառելու է արդեն իսկ գործող Հարավկովկասյան խողովակատարը ու TANAP և Տրանսատլանտյան խողովակատարները:

Գազային միջանցքը ձգվելու է գրեթե 3,5 հազար կիլոմետր՝ Բաքվից մինչև Իտալիայի հարավը՝ անցնելով Թուրքիայի, Վրաստանի, Հունաստանի և Ալբանիայի տարածքներով:
Երթուղու համար դեռևս աղբյուր է դիտարկվում «Շահ Դենիզ» հանքավայրը:

«Հարավային գազային միջանցքով» նախատեսվում է մատակարարել 16 մլրդ խմ գազ տարեկան, այդ թվում՝ 6 միլիարդը՝ Թուրքիային, 10 միլիարդ խմ-ն՝ Եվրոպային:
Հիշեցնենք, որ Ալիևը գտնվում է Վաշինգտոնում՝ մասնակցելու միջուկային անվտանգության գագաթաժողովին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս