
Պեսկովը կոչ է անում РБК խմբագիրների հեռանալը չկապել արտաքին ճնշումների հետ

Ռուսական РБК թերթի ղեկավարության փոփոխության պատճառների մասին պետք է հարցնել հոլդինգի սեփականատերերին: Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Պետք չէ մոռանալ, որ այն մասնավոր լրատվական հոլդինգ է, և հավանաբար, խմբագրակ ան ղեկավարության փոփոխության պատճառների մասին պետք է հարցնել հոլդինգի սեփականատարերին»,-նշել է նա: Պեսկովն ավելացրել է, որ առկա է РБК-ի հայտարարությունն այն մասին, որ տեղի ունեցածը ոչ մի կերպ կապված չէ խմբագրական քաղաքականության վրա արտաքին ճնշումներով:
Հիշեցնենք, որ РБК-ի տնօրեն Նիկոլայ Մոլիբոգը մայիսի 13-ին տեղեկացրել է, որ հոլդինգը լքել են գործակալության գլխավոր խմբագիր Ռոման Բադանինը և թերթի գլխավոր խմբագիր Մաքսիմ Սոլյուսը: РБК-ի մեդիա ծրագրերի կառույցներում նոր նշանակումների մասին կհայտարարվի ավելի ուշ: ՌԴ կապի և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ալեքսեյ Վոլինը հայտարարել է, որ հոլդինգի ղեկավարության հեռանալու հարցում քաղաքական ենթատեքստ չկա: Իր հերթին, Մոսկվայի լրագրողների միության ղեկավար Պավել Գուսևը նշել է, որ РБК-ի ղեկավարության փոփոխությունը կապված է հոլդինգի նկատմամբ իշխանությունների ճնշումների հետ: Մի շարք թոփ-մենեջերների` РБК հոլդինգը լքելու լուրերի ֆոնին, ընկերության ակցիաների արժեքը բարձրացրել է 7 տոկոսով: