Գալուստ Սահակյանն ընտրվել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 14-ին մասնակցել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր նիստին:
Խորհրդի նիստը վարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Օրակարգում ընդգրկված է եղել ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցը եւ համալսարանի ռեկտորի ընտրության ընթացակարգի հաստատումը:
Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՊՄՀ հոգաբարձուների խորհդի նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը: Հաստատվել է նաեւ ռեկտորի ընտրության ընթացակարգը:
ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ կրթության ոլորտում է սկսել իր գործունեությունը եւ հավելել, որ այսուհետ եւս պատրաստ է աջակցել բուհին, նպաստել բոլոր խնդիրների լուծմանը: