Ինգուշեթիայում ԻՊ հավաքագրող է ձերբակալվել
Իրավապահ մարմինները Ինգուշեթիայում հատուկ գործողությունների ժամանակ ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հավաքագրողին: Այս մասին ՏԱՍՍ-ին փոխանցել են հանրապետությունում իրավապահ մարմինները:
«Կարաբալուկ քաղաքում նախօրեին ոստիկանությունը գործողություներ է իրականացրել և ձերբակալել է ԻՊ հավաքագրող, հանրապետության 23-ամյա բնակչի»,- հայտնել է աղբյուրը: Ըստ նրա տվյալների՝ կալանավորված Տյամրան Աուշևը երկու տարվա ընթացքում խմբավորման շարքերը համալրում էր երիտասարդներով: Այն տան ստուգումների արդյունքում, որտեղ նա ապրում էր, հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ սարք՝ 400 մետր խոցելիության շառավղով:
Ձերբակալվածի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի «Զենք ու զինամթերք ապօրինի պահելու և կրելու» 222 հոդվածով: