Բաժիններ՝

Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում. երեկ հարսանեկան արարողությանը մասնակցելուց հետո բնակիչներն իրենց տները հայտնաբերել են թալանված. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, գողություներ են տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Գետազատ գյուղի բնակիչ, 50-ամյա Շիրին Կայմազովը կեսգիշերին կնոջ հետ վերադառնալով տուն՝ նկատել է, որ տունն ամբողջովին տակնուվրա է արված ու թալանաված:

Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինները նոյեմբերի 8-ին, ժամը 17:30 մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում գյուղում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության:

Սովորականի նման երեկոյան փակել են տան դռներն ու լուսամուտները և մեկնել են հարսանեկան արարողությանը մասնակցելու: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսիններն ասում էին. «Գողը կամ գողերը տուն են մտել պատուհանի երկթյա ճաղավանադակը կոտրելուց հետո: Սենյակներն ամբողջովին տակնուվրա են արել՝ իրենց հետ տանելով 750 եվրո, 50 հազար դրամ: Զգեստապահարանից հափշտակել են ոսկյա զարդեր: Անգամ իրենց սև գործն անելու ժամանակ այլ սենյակներն են տակնուվրա արել՝ հավանաբար մտածելով, որ այնտեղ ել կլինեն գումար, ոսկյա, արծաթյա թանկարժեք իրեր»:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործ ճիվաղներն ընդհանուր առմամբ ամուսիններին պատճառել են 2 մլն դրամի վնաս: Գյուղացիենրը ֆոտոլրագրողի հետ զրույցում զայրացած ու արդարացիորեն ասում էին.

«Տարիներ առաջ ամուսիններ տունն էլի ենթարկվել էր թալանի ու մինչև այսօր Արտաշատի ոստիկանները հանցագործությունը չեն բացահայտել: Հարուցված քրեական գործն էլ, չգիտես ինչու, քննիչի կողմից հանցակազմի բացակայության պատճառով գցել են արխիվ: Եթե էդ գողությունը բացահայտեին, ապա այսօրվա դեպքն էլ տեղի չէր ունենա, ինչպես նաև վերջին 1.5 ամսվա ընթացքում ևս 2 նմանատիպ գողություն, որը տեղի է ունեցել նույն գյուղում»: Երեկ նաև ժամը 01:00-ի սահմաններում նույն գյուղի բնակիչ, 1953 Վազիզ Համզոյանը, ով նույնպես մասնակցելիս է եղել նույն հարսանեկան արարողությանը, կեսգիշերին գալով տուն՝ հայտնաբերում է այն ամբողջովին թալանված: Նույն ձեռագիրն է, որում կան Շ. Կայմազովի տան դեպքում»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս