
Նորք-Մարաշում գտնվող բնակարանից ձերբակալված Վաղինակ Ստեփանյանը նույնպես Արմավիրից է

Նորք-Մարաշում գտնվող բնակարանից ձերբակալված Վաղինակ Ստեփանյանը 43 տարեկան է: Նա գրանցված է Արմավիրի մարզի Արևիկ համայնքում: Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության՝ հանցավոր համագործակցության մեջ հավաքված են եղել հիմնականում չաշխատող 19 քաղաքացիներ, որոնցից 3-ը Արմավիրի մարզից: Այս մարզից է նաև ձերբակալված Ավետիս Բարեյանը, ով «Հայող Վահանի» Արմավիրի գրասենյակի պատասխանատուն է:
Ուշագրավ է, որ news.am-ի հետ զրույցում Արևիկի համայնքապետն ասել էր, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Վաղինակ Ստեփանյանը Երևանում է եղել, տանն ասել է, որ գնում է Արցախ կռվելու: Երեկ Նորք-Մարաշում գտնվող առանձնատանը հավաքվածներից մեկը նշեց, որ լսել է, որ տանը բնակվողները, որքան հիշում է, նշել են, թե զենքը Ղարաբաղ են ուղարկվում: