Բաժիններ՝

Գվարդիոլան պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ և տարեկան ստանալ 24 մլն եվրո

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, մյունհենյան «Բավարիայի» ղեկավարությունը և երկրպագուները կարող են ուրախանալ, քանի րո թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան որոշում է կայացրել երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:

Աղբյուրի տեղեկության համաձայն՝ իսպանացի մասնագետը համաձայնել է 2 տարով երկարաձգել համաձայնագիրը գերմանական գրանդի հետ: Պայմանագիրը երկարաձգելուց հետո նա տարեկան կստանա 24 մլն եվրո: Տվյալ պահին Գվարդիոլայի աշխատավարձը կազմում է մոտ 19 մլն եվրո:

Գվարդիոլայի գործող պայմանագիրը մյունհենցիների հետ նախատեսված է մինչև 2016թ. ամառը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գվարդիոլան ակումբի ղեկավարության հետ կնստի բանակցությունների սեղանի շուրջ՝ Բունդեսլիգայի առաջին շրջանի ավարտից հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30