
4 պատճառ, թե ինչու չի կարելի խառնել լոլիկն ու վարունգը

Բոլորն են սիրում ամառային աղցան՝ համեմված վարունգով և լոլիկով: Թե՛ վարունգը, թե՛ լոլիկն ունեն բազմաթիվ օգտակար հատկանիշներ: Սակայն վերջերս գիտնականները պարզել են, որ վարունգն ու լոլիկը չի կարելի խառնել իրար, հատկապես՝ աղցանի մեջ:
Fithacker կայքը ներկայացրել է 4 հիմնական պատճառ, թե ինչու չի կարելի խառնել այս երկու համեղ բանջարեղենն իրար:
1. Վարունգն ալկալային բանջարեղեն է, իսկ լոլիկը՝ թթվային: Եվ դրանք խառնելիս՝ ի հայտ են գալիս աղեր, որոնք չեն մարսվում և նստվածք են տալիս օրգանիզմում:
2. Վարունգն ասկորբինատ է պարունակում, ֆերմենտ, որը տարրալուծում է ասկորբինաթթուն: Հայտնի է, որ լոլիկը մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում, այդ իսկ պատճառով այս բանջարեղենների աղցանն ուտելով՝ մեր օրգանիզմը վիտամին C չի ստանում: Եվ դուք անիմաստ աղցան եք ուտում:
3. Վարունգն ու լոլիկն աղիներում գազեր են առաջացնում, քանի որ դրանք յուրացման տարբեր գործընթացներ են պահանջում: Այսպես, ստամոքսն արտազատում է ստամոքսահյութ՝ մեկ բանջարեղենը մարսելու համար, կա՛մ վարունգը, կա՛մ լոլիկը, հետևաբար՝ մեկը մարսվում է, իսկ մյուսը՝ ոչ:
4. Այնուամենայնիվ, առաջին հերթին՝ վնաս հասցնում եք լյարդին, որն օրեցօր ավելի ու ավելի ծանրաբեռնված է աշխատում, որպեսզի կարողանա յուրացնել օրգանիզմում անհամատեղելի մթերքները: Տարիներ շարունակ ծանրաբեռնվելով՝ այն սկսում է վատ աշխատել:
Այնուամենայնիվ, մի մոռացեք, որ յուրաքանչյուր օրգանիզմ սուբյեկտիվ է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը