ՆԱՏՕ-ն կօգնի Թուրքիային զարգացնել հակաօդային պաշտպանության համակարգը: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական Welt թերթին տված հարցազրույցում:
Այն նախնական հաղորդագրությունը, որն այսօր հրապարակվել է, ԵԽԽՎ երեք անդամների դիտարկումներն են, հղումներ այն խնդիրներին, որոնք արդեն նշվել են նախկին ընտրական գործընթացների ժամանակ՝ ԵԽԽՎ-ի, Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ-ի կողմից:
Դորտմունդի «Բորուսիայի» խաղն այս մրցաշրջանում պարզապես անհամեմատելի է նախորդ մրցաշրջանի հետ, երբ դորտմունդցիները հատուկենտ հաղթանակներ էին ունենում:
Ես քվեարկել եմ Երևանում, Գրողների միության շենքում, որն ուներ երկու ընտրատեղամաս՝ 9/23 և 9/24: Կարծեմ՝ քվեարկել եմ 9/23-ում: Բնականաբար, ասել եմ՝ ոչ:
ԴԱԻՇ-ի ամսական եկամուտը, որը խմբավորումն ստանում է, կազմում է շուրջ 80 մլն դոլար, դրա 43%-ը բաժին է ընկնում նավթի առևտրին, ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է HIS-ի կայքում:
ՀԱԿ-ի հանրահավաքը՝ ուղիղ հեռարձակմամբ. «Ա1+»
Կայացել են London Chess Classic շախմատային մրցաշարի 3-րդ տուրի հանդիպումերը: Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Մայքլ Ադամսի հետ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը հաղթել է Վեսելին Տոպալովին:
Ամփոփ տեղեկատվություն՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը ՀՀ ոստիկանության կողմից ընթացք տրված ահազանգերի և լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ:
Հաջորդ մեծ հանրահավաքը ուրբաթ օրն է լինելու: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ահաբեկիչները հրթիռակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքը, ինչի հետևանքով 1 արկ պայթել է ՌԴ-ի նախկին հյուպատոսության շենքի մերձակայքում:
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հերքել է Սիրիայի իշխանությունների մեղադրանքներն այն մասին, թե ավիահարվածներ է հասցրել Սիրիայի բանակին պատկանող ռազմաբազային, գրում է The Wall Street Journal-ը:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 02.50-ին, «Ռենո Լոգան» մակնիշի տաքսի ավտոմեքենան Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի մոտ բախվել է ծառի:
Ադրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ պրապորշչիկ Ջեյհուն Ահմեդովի կողմից զենքի հետ անզգուշաբար վարվելու հետևանքով սպանվել է զինծառայող Գուլիև Ադիլ Աղաբաբա օղլուն:
ՀՀ քննչական կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժինը քննության աջակցության վարչության հետ միասին ուսումնասիրել է անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված քրեական գործերով անչափահաս տուժողների իրավունքների պաշտպանության վիճակը։
Ահաբեկչական սպառնալիքի պատճառով Condor ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը չի հասել Եգիպտոսի Հուրգադա զբոսաշրջային քաղաք, հայտնում է Reut
Նա ասաց, որ երկար տարիներ անուններով չէր խոսում, որովհետև միշտ մտածում էր, անունից բարձր կա հայրենիք, հավատ, երկիր, ընտանիք, և անունները կարևոր չեն. «Նոր Հայաստանում խոսքն ազատ է, բայց ես ունեմ մի առաջարկ. պատմության գիրկը անցնող մարդկանց, մեռնող ռեժիմներին մի քիչ հանգիստ տանք ու խոսենք ապագայի մասին:
Բոլոր նրանք, լինեն Կոնգրեսի անդամ, համակիր, անկուսակցական, դիտորդ, լրագրող, վստահված անձ, այլ կուսակցության ներկայացուցիչ, սովորական քաղաքացի. ովքեր երեկ ողջ օրվա, ինչպես նաև այսօր մինչև լուսաբաց կռիվ տվեցին այս պիղծ իշխանության դեմ, հերոսներ են: Ու մենք պետք է գլուխ խոնարհենք նրանց առաջ:
Եգիպտոսում ապրողների թիվը հասել է 90 միլիոն մարդու: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Եգիպտոսի Մոբիլիցացիայի ու վիճակագրության կենտրոնական գործակալությանը:
Շառլ Ազնավուրը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Քեզ համար, Հայաստան» («Pour toi Arménie») երգը:
ԱՄՆ-ը հուսով է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը կհաջողվի:
«Օրինաց երկիր» կուսակցությունը նաև շնորհակալություն է հայտնում Հայաստանի Հանրապետության մոտ կես միլիոն քաղաքացիներին, հանձնաժողովի անդամներին և վստահված անձանց, ովքեր մնացին աներեր ու սկզբունքային` անկախ իրենց դեմ գործադրված բազմաթիվ արգելքներից ու դժվարություններից:
Թուրքիայի ԱԳՆ-ն պատրաստ է Անկարա կանչել ռուս դեսպանին, որպեսզի իր բողոքը հայտնի Բոսֆորի նեղուցում ռուսական ռազմանավի «սադրիչ» նավարկման կապակցությամբ, հայտնում է Hurriyet-ը՝ հղում կատարելով թուրքական պաշտոնատար անձանց:
Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Ռեալը» հաղթեց «Խետաֆեին» (4:1), «Ատլետիկոն»` «Գրանադային» (2:0), իսկ «Բարսելոնան» ոչ-ոքի խաղաց «Վալենսիայի» հետ (1:1):
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ այլևս Իրաք չեն ուղարկի իրենց զինծառայողներին, քանի որ Բաղդադն իր անհամաձայնությունն է հայտնել այդ առնչությամբ:
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման վատագույն սցենարի դեպքում Թուրքիան կարող է կորցնել 9 մլրդ դոլար, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեկը տեղի հեռուստատեսության եթերում:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանաբնակ Ալիսա Ալքամյանի զավակները՝ Գոռ և Նարեկ Կիրակոսյանները ծնվել են առողջական խնդիրներով: Գոռը՝ հիպոթեր զարգացման գլոբալ հապաղում, Նարեկը՝ ֆենոլկետոնուրիա համախտանիշով, միոպատիկ համախտանիշի չտարբերակված ձև,բնածին միկրոցեֆալիա, գտնվում են դիսպանսեր հսկողության տակ Հանրապետական բժշկական գենետիկայի կենտրոնում:
Տ. Մուկուչյանը տեղեկացրել է, որ «asparez.am» լրատվական կայքի լրագրող Մելինե Ավագյանի անունից ներկայացված դիմումի կապակցությամբ անձամբ իր կողմից տեղեկատվություն ճշտելիս պարզվել է, որ ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Նա որևէ մեկիին չի խնդրել իր անունից ներկայացնել դիմում և ուղարկվել է կարճ հաղորդագրություն նշվածի վերաբերյալ (կից ներկայացված է լուսապատճենը):
Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղում անվավեր ճանաչված քվեաթերթիկների մեջ եղել են ընտրողի կողմից արված «Այո» գրառումով, նաեւ ՝«Այո»-ի վանդակի մեջ տղամարդու սեռական օրգանի նկարով քվեաթերթիկներ:
Համաձայն էքզիթ-փոլի արդյունքների՝ Ֆրանսիայի շրջանային ընտրություններում 13 շրջաններից 6-ում առաջատարն է աջ «Ազգային ճակատ» կուսակցությունը, որը գլխավորում է Մարին Լե Պենը: