Բաժիններ՝

Բեռլինից Հուրգադա թռչող ինքնաթիռն ահաբեկչական սպառնալիքների պատճառով վայրէջք է կատարել Բուդապեշտում

Ահաբեկչական սպառնալիքի պատճառով Condor ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը չի հասել Եգիպտոսի Հուրգադա զբոսաշրջային քաղաք, հայտնում է Reuters-ը:

Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բուդապեշտում: Նշվում է, որ պատճառը եղել է ահաբեկչական սպառնալիքը:

Հաղորդվում է, որ ոստիկանությունը խուզարկում է ինքնաթիռն ու ուղևորների ուղեբեռները:
FlightRadar կայքի տվյալով՝ խոսքը գերմանական Condor Airlines ավիաընկերության մասին է: Չվերթն իրականացրել է Airbus A321-211 ինքնաթիռը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս