Հաջորդ մեծ հանրահավաքը ուրբաթ օրն է լինելու. Րաֆֆի Հովհաննիսյան

Հաջորդ մեծ հանրահավաքը ուրբաթ օրն է լինելու: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը. «Ամեն օր ժամը 17:00-ին մենք հավաքվելու ենք այստեղ, շուրջօրյա նստացույցը շարունակվում է: Երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի տեղեկատվական հավաքներ կլինեն, քաղաքական իրավիճակի գնահատում, իսկ ուրբաթ օրը՝ ամսի 11-ին ժամը 17:00-ին մեծ հանրահավաք կլինի, որտեղ կներկայացվի համազգային պահանջը՝ համակարգային փոփոխություններ, Սերժ Սարգսյանի ու իր վարչակարգի հրաժարականը, բոլոր պետական հանցագործ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկումը»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031