Նավթի առևտուրը կազմում է ԴԱԻՇ-ի ամսական եկամուտի 40%-ից ավելին
ԴԱԻՇ-ի ամսական եկամուտը, որը խմբավորումն ստանում է, կազմում է շուրջ 80 մլն դոլար, դրա 43%-ը բաժին է ընկնում նավթի առևտրին, ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է HIS-ի կայքում:
«Աղբյուրների հետախուզական տվյալները, այդ թվում՝ սոցցանցերից, որը իրականացրել է HIS-ը, վկայում են, որ ԴԱԻՇ-ի ամսական հասույթը 2015թ. վերջին կազմում է գրեթե 80 մլն դոլար:
Եկամուտի մեծ մասը՝ գրեթե 50%-ը, բաժին է ընկնում ԴԱԻՇ-ին ենթակա տարածքների ու հողերի վաճառքից գոյացած գումարներին, իսկ 43%-ը բաժին է ընկնում նավթի առևտրին: Մնացած մասը բաժին է ընկնում թմրանյութերի առևտրին, պատմական ցուցանմուշների վաճառքին, էլեկտրաէներգիայի մատակարարումներին, ասվում է հաղորդագրության մեջ: