ՆԱՏՕ-ն կօգնի Թուրքիային կատարելագորել հակաօդային պաշտպանության համակարգը. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն կօգնի Թուրքիային զարգացնել հակաօդային պաշտպանության համակարգը: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական Welt թերթին տված հարցազրույցում:
«ՆԱՏՕ-ն կօգնի Թուրքիային կատարելագործել հակաօդային պաշտպանության համակարգը: Մենք դեռ մինչ ռուսական ինքնաթիռի խոցումը ռազմական ներկայություն ունեինք Թուրքիայում՝ Սիրիայի հետ սահմանի երկայնքով ու մինչ Սուրբ ծնունդը միջոցառումներ կձեռնարկենք Թուրքիայի համար»,- ասել է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարուղարը նշել է, որ Իրաքի ու Սիրիայի հետ սահման ունեցող երկիրը «գտնվում է բարդ վիճակում»: «Դաշնակիցներից ամենաշատը Թուրքիան է տուժել Մերձավոր արևելքի ճգնաժամից, այն ընդունել է ավելի քան 2 մլն փախստականի»,- շարունակել է նա:
Անդրադառնալով ռուսական «Սու-24» ինքնաթիռի խոցմանը, Ստոլտենբերգը հայտարարել է, թե «յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանել իր տարածքի անձեռնմխելիությունը, ներառյալ օդային տիրույթը»:
«Հիմա կարևոր է լարվածությունը թուլացնելը ու մեխանիզմները զարգացնելը՝ հետագայում բացառելու նման դեպքերի կրկնությունը»,- ասել է Ստոլտենբերգը: