Բաժիններ՝

Կես տարում Եգիպտոսի բնակչության թիվն ավելացել է 1 միլիոնով՝ հասնելով 90 մլն-ի

Եգիպտոսում ապրողների թիվը հասել է 90 միլիոն մարդու: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Եգիպտոսի Մոբիլիցացիայի ու վիճակագրության կենտրոնական գործակալությանը:

Երկրի բնակչության թիվը 6 ամսում ավելացել է 1 միլիոնով՝ դառնալով 90 միլիոն: 89 միլիոն նշագիծը հաղթահարվել էր անցած ամռանը՝ հունիսի 23-ի:

Եգիպտոսի բնակչության թիվը ավելացել է կրկնակի՝ 1984-ից ու եռակի՝ 1966 թվականից:
Գերատեսչության տվյալով՝ արտերկրում ներկայում ապրում է մոտ 8 մլն եգիպտացի:
Եգիպտոսի սոցիալական համերաշխության նախարարության տվյալով՝ եգիպտացիների մինչև 26%-ն աղքատ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031