ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ին Երևան քաղաքի թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Զավեն Մ.-ն նույն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին նյութապես շահագրգռելով առաջարկել է իրեն տրամադրել վստահված անձի երկու վկայական և 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրն իր ասած ժամին որոշակի ժամանակով լքել քվեարկության սենյակը:
Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտակայքում տեղակայված զորամասում ենթասպան անզգուշությամբ հրազենով սպանել է Բաքվի Յասամալի շրջանից զորակոչված զինծառայող Ադիլ Գուլիևին (Adil Quliyev)։
Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Գյումրու «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում տեղադրված 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 12.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ. Փափազյան փողոցի թիվ 21/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական իշխանության հետ Ստեփանակերտի հուշահամալիր են այցելել և երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ են խոնարհել բանակի բարձրաստիճան զինվորականները՝ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի գլխավորությամբ:
ՌԴ դատախազության ներկայացուցիչները ստուգումներ անցկացնելու նպատակով գտնվում են Дождь հեռուստաալիքում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։
Թուրքիայի Սամսուն նավահանգստի ղեկավարությունը ստուգման նպատակով ձերբակալել է 4 ռուսական նավի: Ինչպես հայտնում է Hurriyet Daily News-ը, խոսքը ռուսական «Կրիստալ», «Նևա», «Օմսկի-105» և «Ռուսիչ» բեռնանավերի մասին է, որոնք ձերբակալվել են հավելյալ ստուգումների համար:
Այսօր Սպիտակի աղետալի երկրաշարժի 27-րդ տարելիցի կապակցությամբ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր են այցելել բազմաթիվ քաղաքացիներ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
«Երկու տարբեր Հայաստաններ տեսա, մի Հայաստանը որոշել է «ոչ» ասել, մյուսը՝ «այո»։ Ես ընտրակեղծիքի՝ լցոնման ականատես եղա»,- ասաց Ուդոտը։ Սերգիյ Տկաչենկոն խոսեց ՀՀ-ում միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների անաչառ մոտեցման մասին։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունն առգրավել է անօրինական զենք ու զինամթերք, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
Կանադայի հայկական համայնքում արդեն տեղյակ են Հայ առաքելական եկեղեցու Կանադայի հայոց թեմի (անթիլիասական) առաջնորդ գերաշնորհ Տեր Մեղրիկ եպիսկոպոս Բարիքյանի հրաժարականի մասին:
Ռիխտերի սանդղակով 7,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանում, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը:
Տարիների չամոքվող վիշտ ու ավերածություններ պատճառած 88-ից անցավ 27 տարի: Քառորդ դարից ավելի հիշողությունը լի է ցավով ու կսկիծով, քանզի մեր քաղաքի պատմության ամենավշտալի էջը` Դեկտեմբերի 7-ը, դրոշմված է յուրաքանչյուր գյումրեցու կենսագրության մեջ:
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 127 հաղորդում, որոնց գերակշիռ մասը վերաբերում է ԶԼՄ-ներով տարածված ահազանգերին։
Նվազագույնը 4 սիրիացի զինծառայող է սպանվել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով, որոնց թիրախը Դեր Զորում սիրիական բանակի զինապահեստներն են եղել, հայտնում է Բրիտանիայում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգային կենտրոնը:
Հնդկական «Բոինգ» ինքնաթիռը, որը իրականացնում էր տրանսատլանտյան չվերթ, արտակարգ վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում այն բանից հետո, երբ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է:
Լատվիայի կառավարության ղեկավար Լայմդոտա Ստրաույուման այսօր հայտարարել է հրաժարական ներկայացնելու մասին, հայտնում է Interfax-ը:
Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը կոչ է արել Սաուդյան Արաբիային դադարել աջակցել արմատական իսլամիստներին՝ ֆինանսական աջակցություն չտրամադրել ֆունդամենտալիստական հայացքներ ունեցողներին այլ երկրներում մզկիթներ կառուցելու համար:
Պորտուգալիայի առաջնության 12-րդ տուրում տեղի է ունեցել «Մարիտիմու»-«Սպորտինգ» հանդիպումը: Հայ ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թիմը պարտվել է առաջատար «Սպորտինգին» նվազագույն հաշվով:
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի ղեկավար Ակրամշո Ֆելալին էլ նշեց, թե արձանագրել են, որ ընտրողներին հնարավորություն է տրվել՝ իրենց կամքն ազատ արտահայտել:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի թիվ 114 դպրոցում գտնվող 10/20 ընտրատեղամասում «Ի լուր» կայքի լրագրող Ռաֆայել Ա.-ի տեսախցիկը կոտրել են, բռնություն գործադրել, քաշքշել, պատռել են հագուստը և խոչընդոտել մասնագիտական գործունեություն իրականացնելուն:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 30/21 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։
Հանցագործին, ով դանակով հարձակվել էր Լոնդոնի մետրոյում անծանոթ տղամարդու վրա, առաջադրվել է սպանության փորձի մեղադրանք: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Վենեսուելայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակել է «Ժողովրդավարական միասնության կլոր սեղան» ընդդիմադիր բլոկը:
Ճապոնիայի Կումամոտո պրեֆեկտուրայում՝ Կյուսյու կղզում, ժայթքել է Ասո հրաբուխը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ «Նակադակա-1» խառնարանից մոխրի ու ծխի ամպերը բարձրացել են մինչև 700 մետր:
Մի քանի րոպե առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտակայքում հավաքված մի խումբ քաղաքացիներ ցանկություն են հայտնել ներս մտնել հանձնաժողովի շենք և իրենց ունեցած որոշակի մտահոգությունների կապակցությամբ քննարկումներ անցկացնել ԿԸՀ նախագահի հետ:
ԱՄՆ-ի համար ահաբեկչության սպառնալիքը իրական է, սակայն Ամերիկան պատրաստ է ոչնչացնել ցանկացած սպառնալիք, ներառյալ՝ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Երթևեկության անվտանգության բարելավման, մերկասառույցի պայմաններում ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով՝ 2015 թ. դեկտեմբերի 7-ին Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում կամրջի վրա երկու ուղղություններով առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ: