Լիտվան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Վիլնյուսի ու Մոսկվայի միջև
«Լիտվայի երկաթուղային ճանապարհներ» պետական ընկերությունը փակել է Վիլնյուս-Մոսկվա-Վիլնյուս ուղևորատար երթուղին: Այսօր Մոսկվա է ժամանել վերջին լիտվական գնացքը, հայտնում է kp.ru-ն:
Ընկերությունում Մոսկվայի ու Վիլնյուսի միջև երկաթուղային հաղորդակցության դադարեցումը բացատրել են ուղևորահոսքի զգալի նվազմամբ: Բանն այն է, որ եթե 2013 թվականին այդ երթուղին տեղափոխել է 100,7 հազար մարդու, ապա 2014-ին՝ ընդամենը 72,9 հազար:
Ի դեպ, հուլիսի 1-ից լիտվական գնացքները դադարել են երթևեկել Վիլնյուս-Սանկտ Պետերբուրգ երթուղով: Մերձբալթյան երկիրն այդ երթուղին նույնպես վնասաբեր է որակել:



