Բաժիններ՝

Հայկական ու արտասահմանյան ընկերությունները՝ «EXPO BEAUTY 2015» ցուցահանդեսում

«EXPO BEAUTY 2015»-ին Հայաստանից և արտերկրից մասնակցում են մոտ 100 ընկերություններ:

«Դավթյան» ոսկերչական ընկերության տաղավարում այս անգամ ներկայացված էր հիմնականում մանկական ոսկյա զարդերի լայն տեսականի: «Ունենք նաև մեծահասակների համար նախատեսված զարդեր: Ամբողջ տեսականին ինքնատիպ է ու չկրկնվող»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ընկերության մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:

«Via Mina» ընկերությունը ներկայացնում էր օրգանական օճառներ և սկրաբներ՝ պատրաստված բնական հումքից, «որը կարող են օգտագործել և՛ հղի կանայք, և՛ կերակրող մայրերը»: «Դրանք խոնավեցնում, փափկեցնում և հարթեցնում են մաշկը, պայքարում ցելյուլիտի դեմ: Մասնագիտությամբ բժիշկ եմ ու ես եմ պատրաստում»,- մեզ հետ զրույցում ասաց Արմենուհի Թանկարյանը:

Արտասահմանյան ընկերություններից «Сашера-Мед»-ի պաշտոնական ներկայացուցիչ «Մումիո հաուս» (Mumiyo house)-ն առաջարկում է բուժիչ կոսմետիկա, դեկորատիվ ու բուժիչ թեյեր, մումիո՝ տարբեր ձևերով. «Մումիոն Հայաստանում ներկայացված է հիմնականում հաբերի ու փոշու տեսքով, մենք առաջարկում ենք նաև ալթայան, մաքրված մածուկ: Առաջարկում ենք ինչպես՝ արտաքին, այնպես էլ՝ ներքին օգտագործման համար բնական միջոցներ, որոնք նախատեսված են ոչ միայն՝ կանանց, այլև՝ տղամարդկանց համար»,- մեզ հետ զրույցում նշեց «Մումիո Հաուս» կազմակերպության տնօրենը:

«EXPO BEAUTY 2015» ցուցահանդեսը կտևի 3 օր՝ մինչև դեկտեմբերի 14-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս