Պենտագոնը մտադիր է ավելացնել օպերացիաները ԴԱԻՇ-ի դեմ
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է ուժեղացնել պայքարը ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ:
«Մենք կձեռնարկենք մի շարք քայլեր ու ծրագրում ենք ավելի շատ անել ԴԱԻՇ-ի ոչնչացման մեր ռազմավարությունը կյանքի կոչելու համար»,- Պենտոգոնի ղեկավարի խոսքերը մեջբերում է AFP-ն:
Միաժամանակ, ամերիկացի նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հավասարաչափ ուժեղացնելու է ճնշումը ջիհադիստների վրա:
«Ես ակնկալում եմ, որ 1 շաբաթ, 2 շաբաթ անց, 6 շաբաթ անց ու այդպես շարունակ մենք կանենք ավելի շատ բան կանենք, ավելի շատ հնարավորություններ գործի կդնենք, ավելի շատ արդյունք կստանանք մեր գործողություններից»,- բացատրել է Քարտերը:
Նրա խոսքով՝ հենց այդ մասին է խնդրել ամերիկացի զինվորականներին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ հանդես գալով հեռուստաուղերձով՝ ուղղված Կալիֆոռնիայի Սան-Բեռնարդինո քաղաքում մարդկանց գնդակահարության հետ:



