Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանների վրա
Ստամբուլում անհայտ անձինք զինված հարձակում են գործել ոստիկանների վրա, ինչի հետևանքով վիրավորվել է երկու ոստիկան, հայտնում է Anadolu գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Նուրթեպե շրջանում: Վիրավորներին տեղափոխվել են մերձակա հիվանդանոցներ:
Ներկայում կատարվում են աշխատանքներ՝ զինված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:



