Նյու Յորքում հափշտակվել են մինչև 10 միլիոն դոլար արժողությամբ ադամանդներ
Ամերիկացի ոսկերիչը հայտարարել է ոստիկանությունում, որ Նյու Յորքում գտնվող իր խանութից հափշտակվել են 5-10 միլիոն դոլար արժողությամբ ադամանդներ, հայտնում է Reuters-ը:
Ոստիկանության տվյալով՝ խանութի սեփականատեր Ջոնաթան Բերնբաումը, չհրկիզվող պահարանը, որում գտնվել են թանկարժեք զարդերը, մոռացել է փակել:
Գողությունը կարող էր տեղի ունենալ նոյեմբերի 24-ին, սակայն խանութի սեփականատերը միայն հիմա է հայտնել ադամանդների անհետացման մասին:
Ոստիկանությունը հարցաքննում է խանութի աշխատակիցներին հետաքննության շրջանակում:



