Թունավորման նախանշաններով քաղաքացին տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
Դեկտեմբերի 12-ին, ժամը 01.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել Երևանի Բրյուսով թաղամասի թիվ 65 շենքի բնակարաններից մեկի բնակիչ` 1998 թ. ծնված Տ. Ղ.-ը, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:



